- Մաթեմատիկա, ֆիզիկա և ինֆորմատիկա առարկաների օլիմպիադաների հանրապետական փուլում գոնե մեկ դիպլոմի արժանացած սովորողները կարող են Ա․Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոց ընդունվել հարցազրույցի միջոցով։
- Դիպլոմակիր սովորողը մինչև այդ ուսումնական տարվա մայիսի 1-ը կարող է դիմել հարցազրույցին մասնակցելու համար։
- Հարցազրույցն անցկացնում է դպրոցի տնօրենի հրամանով ստեղծված հանձնաժողովը՝ մաթեմատիկա և ֆիզիկա առարկաներից։
- Հարցազրույցի արդյունքներով երաշխավորված սովորողը այդ տարվա սեպտեմբերի 1-ից ընդունվում է դպրոցի համապատասխան դասարան։
Կարգը քննարկվել և հաստատվել է 2024թ-ի մարտի 27-ին կայացած դպրոցի մանկավարժական խորհրդի նիստում։
Դպրոցի տնօրեն՝ Ա․Սարգսյան
01․04․2024թ․