14․03․2024 — Դպրոցում կայացավ մաթեմատիկայի մրցույթ մաթեմատիկական հաստատունի՝ պի թվի (π) միջազգային օրվա կապակցությամբ․․
π 3,1415926535 8979323846 …
Մարտի 14 — ը մաթեմատիկական հաստատունի՝ պի թվի (π) միջազգային օրն է։
2019 թվականին պի թվի օրը հայտարարվել է մաթեմատիկայի միջազգային օր։
Դպրոցում կայացավ մաթեմատիկայի մրցույթ (մաթ.ճակատամարտ) 10-րդ և 11-րդ թվով տասը դասարանների միջև:
Մոտ մեկ ժամ տևած բաց մրցույթի արդյունքում ամենաշատ միավոր հավաքած 3 դասարաններ որպես հաղթողներ ստացան վկայականներ:
16.01.2024 — Կորիզ կրթական ծրագիրն ու Ֆիզմաթ դպրոցը մեկնարկում են համադպրոցական մաթեմատիկական արշավ
Հունվարի 16-ին մեկնարկել է նոր մաթեմատիկական արշավ-մրցույթ, որը համատեղ իրականացնում են Հայաստանում ամենամասշտաբային համադպրոցական մրցույթը ստեղծած Կորիզ կրթական ծրագիրը և աշխարհում ամենահեղինակավոր World’s Best School Prizes մրցույթի կողմից 10 լավագույն դպրոցներից մեկը ճանաչված ԵՊՀ-ինառընթեր Ա․ Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցը։
«Կորիզ մաթեմատիկա» նոր մրցույթի մեկնարկը պաշտոնապես տրված է։ Գրանցվել կարող են ՀՀ տարածքում գործող հանրակրթական դպրոցների բոլոր 3-12-րդ դասարանի աշակերտները և քոլեջի ուսանողները։
«Dasaran կրթական ծրագրի և Koreez կրթական շարժման հիմնադիր Սուրեն Ալոյանը նշեց, որ այս համագործակցությունով մենք պաշտոնապես ուզում ենք մաթեմատիկան ճանաչել որպես Հայաստանի առաջընթացի կարևորագույն հենասյուն և տեխնոլոգիական զարգացման առանցք։
ԵՊՀ-ին առընթեր Ա․ Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի տնօրեն Արման Սարգսյանն ընդգծեց, որ արշավի մեկնարկով կփորձեն մաթեմատիկայի դերն էլ ավելի բարձրացնել:
«Համադպրոցական մրցույթը կլինի ամբողջ Հայաստանի աշակերտների համար, որը, մեր դպրոցի օրինակից ելնելով, մեկ անգամ ևս կոգեշնչի բոլոր աշակերտներին: Սա նաև մեր դպրոցի համար է կարևոր, քանի որ մենք միշտ հայտնաբերում ենք մեծ ընդունակություններով աշակերտներին, իսկ այս արշավի միջոցով մենք ևս մեկ հնարավորություն կունենանք բացահայտել լավագույններին: Մրցույթի հաղթողներին կտրամադրվի հարցազրույցով Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոց ընդունվելու արտոնություն»,- ասաց Սարգսյանը:
Մրցույթը բաղկացած է երկու՝ առցանց և առկա փուլերից և մրցանակաբաշխությունից։ Գրանցվելու համար անհրաժեշտ է մուտք գործել www.koreez.am կայք և ընտրել «Կորիզ մաթեմատիկա» մրցույթը։
08-13.01.2024-1 ոսկի, 4 արծաթ, 6 բրոնզե մեդալներով Ֆիզմաթցիները վերադարձան Ժաուտիկովյան միջազգային հոբելյանական 20-րդ օլիմպիադայից․․
2024թ. հունվարի 8-ից 13-ը Ղազախստանի Ալմաթի քաղաքում տեղի ունեցավ Ժաուտիկովյան միջազգային հոբելյանական 20-րդ օլիմպիադան:
Օլիմպիադան կազմակերպվում է մաթեմատիկա, ֆիզիկա և ինֆորմատիկա առարկաներից:
Ֆիզմաթ դպրոցի 15 աշակերտներից 11-ը արժանացան մեդալների, որից 1 ոսկի, 4 արծաթ և 6 բրոնզ:
Ոսկե մեդալի է արժանացել Ֆիզմաթ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ Սարգիս Առաքելյանը:
Սարգիս Առաքելյանը որպես ամենակրտսեր մասնակից արժանացել է նաև հատուկ մրցանակի:
Շնորհավորում ենք բոլոր մեդալակիրներին, Ֆիզմաթ դպրոցին, ուսուցիչներին և խմբակներում նրանց հետ պարապող մասնագետներին:
Ֆիզմաթ դպրոցի աշակերտների արդյունքները
1. Առաքելյան Սարգիս — 9բ — մաթեմատիկա — ոսկի
2. Ղազարյան Ալեն — 11բ — մաթեմատիկա — արծաթ
3. Աղայան Արսեն — 12դ — ֆիզիկա — արծաթ
4. Հասրաթյան Արեն — 12ա — մաթեմատիկա — արծաթ
5. Գալստյան Միքայել — 11ա — մաթեմատիկա — արծաթ
6. Միրաքյան Կամո — 12գ — մաթեմատիկա — բրոնզ
7. Խաչատրյան Մարտին — 11գ — ինֆորմատիկա — բրոնզ
8. Գալստյան Նարեկ — 11բ — ֆիզիկա — բրոնզ
9. Եգորյան Ծովակ — 11ա — ինֆորմատիկա — բրոնզ
10. Աբրահամյան Վահան — 10ա — ինֆորմատիկա — բրոնզ
12. Քալաշյան Մհեր — 11բ — ինֆորմատիկա — բրոնզ
13. Եգորյան Սևակ — 10ա — ինֆորմատիկա — առանց մրցանակ
14. Ասատրյան Արման — 10ա — մաթեմատիկա — առանց մրցանակ
11. Պողոսյան Սմբատ — 11դ — ֆիզիկա — առանց մրցանակ
15. Մելքոնյան Վահե — 11դ — ֆիզիկա — առանց մրցանակ
28.11.2023-Միջոցառում 9դ դաս. մասնակցությամբ՝ <Ազգային ոգին> թեմայով…
Դաստիարակությունը չի կարող սահմանափակվել մեկ նպատակով՝ տալ ուսյալ քաղաքացիներ:
Վ.Բելինսկի
Այս անգամ Ֆիզմաթ դպրոցում, 9դ դասարանի (դաստիարակ՝ Մ.Հարությունյան) կողմից հնչում է ազգային ոգին՝ազգային-ազատագրական երգերի ու պարերի հետ համեմված հայոց մեծերից Պարույր Սևակի և Համո Սահյանի բանաստեղծություններով:
Ֆիզմաթ դպրոցում զարգացումը մենք տանում ենք ներդաշնակ՝ ինչպես ֆիզիկականը, այնպես էլ էսթետիկականը, ազգայինը և բարոյականը: