Physmath 50th anniversary

03-05-16 haykbay@gmail.com 0 comment

23.11.2015թ-ին  ԵՊՀ-ին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի բակում, այնուհետև հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ հանդիսավոր արարողություն նվիրված դպրոցի հիմնադրման 50-ամյակին: Ներկա էին բարձրաստիճան հյուրեր, շրջանավարտներ, ուսուցիչներ, աշակերտներ և ծնողներ: Հանդիսությունը շարունակվեց դպրոցի և աշխատակիցների պարգևատրումներով: Դիտեք համապատասխան տեսանյութերը՝

24.11.2015թ-ին  Արամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում տեղի ունեցավ ԵՊՀ-ին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի հիմնադրման 50-ամյա հոբելյանի առթիվ նվիրված հանդիսավոր միջոցառումը:

Հոբելյանի կապակցությամբ տեղի է ունեցավ հատուկ ծրարի մարման արարողություն: Դպրոցի 50-ամյակին նվիրված յուրահատուկ ֆիլատելիստական այդ արտադրանքի՝ հատուկ ծրարի վրա փակցված է 2006թ. թողարկված՝ դպրոցի հիմնադիր, ակադեմիկոս Արտաշես Շահինյանի 100-ամյակին նվիրված նամականիշը, որը մարվել է հատուկ դրոշմակնիքով: Ծրարին պատկերված են Ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի շենքը և դպրոցի 50-ամյակին նվիրված լոգոտիպը:

 ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄՆԵՐ

 Ա.Շահինյանի անվ. Ֆիզմաթ դպրոց

  1. Հայ-ՌուսականՀամալսարանի Պատվո շքանշան
  2. ՀՀ ԿԳՆ Ոսկե հուշամեդալ
  3. ՀԱՊՀ Ոսկե հուշամեդալ
  4. ԼՂՀ Երախտագիտության մեդալ

Աշխատակիցներ

Հ.Նավասարդյան – ՀՀ վարչապետի հուշամեդալ, ՀՊՄՀ մեդալ

Ա.Նազարեթյան – ՀՀ վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչում

Ա.Սարգսյան – Մովսես Խորենացու մեդալ

Կ.Գասպարյան – ԵՊՀ մեդալ

Ա.Սանթրոսյան – ԵՊՀ մեդալ

Գ.Ներսեսյան – ԵՊՀ մեդալ

Ն.Սարգսյան – ԵՊՀ Պատվոգիր

Յ.Սիմոնյան – ԵՊՀ Պատվոգիր

Ք.Բդոյան – ԵՊՀ Պատվոգիր

Մ.Գյուլզադյան – ՀՀ ԿԳՆ Ոսկե հուշամեդալ

Ն.Ասլանյան – ՀՀ ԿԳՆ Ոսկե հուշամեդալ

Գ.Թամարյան – ՀՀ ԿԳՆ Ոսկե հուշամեդալ

Ս.Դավթյան – ՀՀ ԿԳՆ Պատվոգիր

Ա.Գյուլխանդանյան – ՀՀ ԿԳՆ Պատվոգիր

Հ.Ռոստոմյան – ՀՊՄՀ մեդալ

Մ.Հարությունյան – ՀՊՄՀ մեդալ

Մ.Հարությունովա – ՀԱՊՀ Վաստակագիր

Հ.Ռոստոմյան – ՀԱՊՀ Վաստակագիր