Meeting with representatives of “Spyur” Information System

27-04-16 haykbay@gmail.com 0 comment

Ս.թ. ապրիլի 21-ին մեր հյուրերն էին «Սփյուռ» տեղեկատվական համակարգի ներկայացուցիչները՝ հիմնադիր տնօրեն, ֆիզմաթ դպրոցի շրջանավարտ Աշոտ Գրիգորյանը, մարկետինգի բաժնի պետ Կարեն Ջավահիրյանը և փոստային ծառայության ղեկավար Աստղիկ Գերավետյանը:

Հանդիպման ընթացքում հյուրերը ներկայացրեցին կազմակերպության պատմությունը և գործունեությունը, ինչպես նաև տեղի ունեցած աշխույժ հարց ու պատասխանի ժամանակ մանրամասն տեղեկացվեց համակարգի նրբությունները: Առավել ակտիվ աշակերտները խրախուսվեցին «Սփյուռ» տեղեկատվական համակարգի տեղեկագրքերով:

Հանդիպման ընթացքում ձեռք բերվեց պայմանավորվածություն աշակերտների այցելություն «Սփյուռ»  կազմակերպություն՝ տեղում աշխատանքներին ծանոթանալու նպատակով:

Հանդիպմանը ներկա էին դպրոցի տնօրեն Հ.Նավասարդյանը, ուսուցիչներ և 11Գ դասարանի աշակերտները՝ դասղեկ Գ.Առուշանյանի ղեկավարությամբ: