For applicants

2016-2017 ուսումնական տարվա ընդունելություն

Երևանի պետական համալսարանին առընթեր Ա.Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցը հայտարարում է 2017-2018  ուսումնական տարվա ընդունելություն 7-րդ, 8-րդ  և  10-րդ դասարաններում:

Դիմորդները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

  • առաջադիմության թերթիկ (տնօրենի կողմից հաստատված)
  • 2 լուսանկար (3×4 չափսի)
  • դիմում (լրացվում է տեղում)։

Դիմորդները փաստաթղթերը կարող են ներկայացնել հունիսի 1-ից մինչև հունիսի 17-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից 15:00-ը, բացի կիրակի օրերից։

Դիմորդները հունիսի 21-28-ը հանձնելու են քննություններ. (ժամանակացույց)

  • 7-րդ և 8-րդ դասարաններ  –  մաթեմատիկա,
  • 10-րդ դասարան՝ ֆիզմաթ հոսք –  մաթեմատիկա և ֆիզիկա

Խնդրագիրքը կարող եք բեռնել այստեղ՝

2001-2016 տարիների  ընդունելության քննությունների տարբերակներ

2017 թ. Ընդունելության քննությունների տարբերակներ՝

7-րդ դասարան  –  I Փուլ  –  II Փուլ

8-րդ դասարան  –  I Փուլ  –  II Փուլ

10-րդ դասարան  –  Մաթեմատիկա  –  Ֆիզիկա

 

Դպրոցում ուսուցումը, սնունդը և հանրակացարանն անվճար են:

Հարցերի դեպքում զանգահարել +374 10 201310: