30.11.2016 — Գրքի շնորհանդես ՖԻԶՄԱԹ դպրոցում

02-12-16 Narine Sargsyan 0 comment

 

 

Ս.թ. նոյեմբերի 30-ինԱ.Շահինյանի անվան ՖԻԶՄԱԹ դպրոցում տեղի ունեցավ Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատան ֆինանսական աջակցությամբ <Անկյունաքար> հրատարակչության կողմից հրատարակված <ԷՅԼԵՐ: Նամակներ Գերմանիայի արքայադստերը> գրքի շնորհանդեսը:
Հանդիսությունների դահլիճում ներկաները դիտեցին տեսաֆիլմ և ունկնդրեցին ՖԻԶՄԱԹ դպրոցի սաների կողմից թատերական բեմականացում նվիրված նշանավոր մաթեմատիկոս, ֆիզիկոս, մեխանիկ Լեոնարդ Էյլերի կյանքին և գործունեությանը:
Ներկաներին ողջունեցին գրքի հեղինակ, ՖԻԶՄԱԹ դպրոցի նախկին սան Խաչիկ Գրիգորյանը, Հայաստանում Շվեյցարիայի Արտակարգ և լիազոր դեսպան
Ն.Գ. պարոն Լուկաս Գասսերը, ով միաժամանակ մի շարք դպրոցների նվիրեց նոր հրատարակված գրքի օրինակներ, ինչպես նաև ՖԻԶՄԱԹ դպրոցի տնօրեն Հայկազն Նավասարդյանը:
Միջոցառմանը ներկա էին նաև կրթության ոլորտի պատասխանատուներ, դպրոցի աշակերտներ, ուսուցիչներ և ծնողներ: