28.10.2016 — Հեռավար ուսուցում Ֆիզմաթ դպրոցում

30-10-16 Narine Sargsyan 0 comment

heravar-usucum2016

28.10.2016թ-ին Ա.Շահինյանի անվան Ֆիզմաթ հատուկ դպրոցի Xբ դասարանում անցկացվեց հերթական հեռավար տեսադասը:

Այս անգամ կապ է հաստատվել Վայոց ձորի մարզի Մալիշկայի թիվ 1, Հերհերի և Արենիի միջնակարգ դպրոցների հետ՝ օգտագործելով Հայաստանի կրթական ցանցի ընձեռած տեխնոլոգիական հնարավորությունները:

Դասը կազմակերպվել է «Երկրաչափություն» առարկայից, որը վարել է ֆիզիմաթ դպրոցի ուսուցիչ Արման Սարգսյանը:

Հեռավար դասընթացին ներկա է գտնվել ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը, ով մինչև դասի մեկնարկը ողջունել է հեռակապի մասնակից դպրոցների աշակերտներին: