25.03.2017 — Մեկնարկեց դպրոցական օլիմպիադաների հանրապետական փուլը

25-03-17 Narine Sargsyan 0 comment

Այսօր՝ մարտի 25-ին, Երևանի պետական համալսարանին առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցում տեղի ունեցավ առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլի բացման արարողությունը:  Միջոցառումը լի էր ֆիզմաթ դպրոցի երգչախմբի ելույթներով, պարով, որին հաջորդեց օլիմպիական պուրակում ավանդական ծառատունկը:

Օլիմպիադան հնարավորություն է տալիս տարբեր տարածաշրջաններում ապրող աշակերտներին ծանոթանալ միմյանց հետ, համագործակցել: Հանրապետական օլիմպիադայի հաղթողների հետ 1 ամիս շարունակ կազմակերպվում են լրացուցիչ մրցույթներ, և ընտրվում է հավաքական թիմը, որն ունենում է 4-6 անդամ Միջազգային օլիմպիադաներին մասնակցելու համար:

Հաջողություն բոլոր մասնակիցներին: