24.11-02.12.2017 — Փորձարարական ֆիզիկայի 5-րդ միջազգային օլիմպիադայից Ֆիզմաթ դպրոցի թիմը վերադարձավ 1 արծաթե և 1 բրոնզե մեդալներով…

03-12-17 Narine Sargsyan 0 comment

2017թ․ նոյեմբերի 24-ից դեկտեմբերի 2-ը- Բելոռուսի Հանրապեության Վիտեբսկի մարզի «Մարգարիտ» առողջարանային համալիրում անցկացվեց Փորձարարական ֆիզիկայի 5-րդ միջազգային օլիմպիադան, որին մասնակցեցին 6 պետությունների 22 քաղաքների 400-ից ավելի 9-12-րդ դասարանների աշակերտներ։ Նմանատիպ օլիմպիադաների անցկացման նպատակն է բացահայտել, աջակցել և խրախուսել մասնակիցներին՝ մասնագիտական կարողությունների զարգացման գործում։
Օլիմպիադային մասնակցեց նաև Հայաստանի թիմը, որում ընդգրկված էին Ա․Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտներ Դավիթ Գևորգյանն ու Վրեժ Առաքելյանը, 11-րդ դասարանի աշակերտներ Քրիստինե Գրիգորյանը ու Դավիթ Զոհրաբյանը։ Թիմը ղեկավարում էր ֆիզիկայի օլիմպիական խմբակի ուսուցիչ Գագիկ Վարդանյանը։
Ֆիզմաթ դպրոցի թիմը հաջող հանդես եկավ ու արժանացավ մեկական արծաթե /Դավիթ Գևորգյան/ և բրոնզե /Քրիստինե Գրիգորյան/ մեդալների։
Լրացուցիչ տեղեկացնենք, որ Փորձարարական ֆիզիկայի 5-րդ միջազգային օլիմպիադայի ամբողջական արդյունքներն առաջիկայում կտեղադրվեն www.iepho.com կայքում։