24.05.2017 — Լևոն Մկրտչյանը պարգևներ է հանձնել առարկայական օլիմպիադաների հաղթողներին

25-05-17 Narine Sargsyan 0 comment

ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանն այսօր ընդունել է 2016-17 ուսումնական տարվա դպրոցական առարկայական օլիմպիադաների առաջին կարգի դիպլոմակիր աշակերտներին:

Ֆիզմաթ դպրոցի 1-ին կարգի դիպլոմների արժանացած աշակերտներ.

ՄԱԹԵՄԱՏԻԿԱ
1. Հայրապետյան Էրիկ — 8 դաս.
2. Ղավալյան Մոնիկա — 8 դաս.
3. Դիլանյան Վաչագան — 9 դաս.
4. Չթչյան Տիգրան — 9 դաս.
5. Ասրիյան Արմեն — 10  դաս.
6. Մաղաքյան Գագիկ — 9  դաս.
7. Մարտիրոսյան Վահան — 11 դաս.
8. Մկրտչյան Միքայել — 11 դաս.

ՖԻԶԻԿԱ
1. Գևորգյան Դավիթ — 11 դաս.
2. Նազարյան Խաչատուր — 12 դաս.

ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
1. Հարությունյան Հայկ — 12 դաս.

ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ

1.Գալստյան Խաժակ — 12 դաս.

ԱՍՏՂԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

1.Գևորգյան Դավիթ — 11 դաս.

Նախարարի պաշտոնակատարը պատվոգրեր է հանձնել առաջին կարգի դիպլոմների արժանացած ավելի քան 60 աշակերտի:
Նշենք, որ 2016-2017 ուսումնական տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադաներին մասնակցել է շուրջ 47500 սովորող: Դպրոցական օլիմպիադաները կազմակերպվում են 16 առարկայից, որոնց հանրապետական փուլին մասնակցել է շուրջ 1700 աշակերտ: Առաջին կարգի դիպլոմների է արժանացել 62, երկրորդ կարգի դիպլոմի` 120 և երրորդ կարգի` 156 աշակերտ: «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աստղագիտություն», «Ինֆորմատիկա» և «Աշխարհագրություն» առարկաներից մեր սովորողները մասնակցում են նաև միջազգային օլիմպիադաներին, որոնց թիմերը կազմվում են հանրապետական փուլի հաղթողներից: