24.03.2018 — Դպրոցականների առարկայական օլիմպիադայի Հանրապետական փուլի բացման հանդիսավոր արարողությունը Ֆիզմաթ դպրոցում…
24.03.2018թ. Ֆիզմաթ դպրոցի հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ դպրոցականների առարկայական օլիմպիադայի Հանրապետական փուլի բացման հանդիսավոր արարողությունը: Օլիմպիականներին, ծնողներին, ուսուցիչներին իր ողջույնը հղեց ԿԳ փոխնախարար, ֆիզմաթ դպրոցի շրջանավարտ Դավիթ Սահակյանը: Օլիմպիականներին հաջողություններ մաղթեց Հանրապետական օլիմպիադայի մաթեմատիկա առարկայի հանձնաժողովի նախագահ ՖԳԹ Սմբատ Գոգյանը: