2015-2016 ուստարուց <Տեղեկատվական Տեխնոլոգիաներ> առարկան դասավանդվում է Ա.Շահինյանի անվ. Ֆիզմաթ դպրոցում

02-04-17 Narine Sargsyan 0 comment

30.03.2015 Viva

ՀՀ ԿԳՆ, ՎիվաՍել-ՄՏՍ, Սինոփսիս Արմենիա և Յունիքոմփ
ընկերությունների միջև կնքված քառակողմ հուշագրի միջոցով
2015-2016 ուստարուց

<Տեղեկատվական Տեխնոլոգիաներ>
առարկան  դասավանդվում է Ա.Շահինյանի անվ. Ֆիզմաթ դպրոցում

 

2015թ-ին  Փոխըմբռնման քառակողմ հուշագիր է ստորագրվել ՀՀ կրթության և գիտության նախարարության, ՎիվաՍել-ՄՏՍ, Սինոփսիս Արմենիա և Յունիքոմփ ընկերությունների միջև: Նրանց հովանավորությամբ սկսեց միկրոէլեկտրոնիկա, հեռահաղորդակցության հիմունքներ և տեղեկատվական տեխնոլոգիաներ առարկաների ուսուցման պիլոտային ծրագրի իրականացումը Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի ավագ դասարաններում։

2015-2016թթ. ուստարում ծրագրում ընդգրկվեցին 10-րդ դասարանների 106 աշակերտներ, որոնք սովորեցին ՏՀՏ առարկայից Cisco IT Essentials v5.0 դասընթացը։ Հաջորդ՝ 2016-2017թթ. ուստարում նույն ծրագրում ընդգրկվեցին 10-րդ դասարանների 111 աշակերտներ։ Այս տարի սկսվեց նաև Cisco  NDG Linux Essentials օպերացիոն համակարգի ուսուցանումը 11-րդ դասարաններում՝ 108 աշակերտների մասնակցությամբ, ինչպես նաև հեռահաղորդակցություն առարկայի դասավանդումը 11-րդ դասարաններում 108 աշակերտների մասնակցությամբ։

Cisco IT Essentials v5.0 դասընթացը դասավանդելու համար 2015 թ-ին վերապատրաստվել են ինֆորմատիկայի ուսուցիչներ   Հարությունյան Մարիան և Ռոստոմյան Հասմիկը։ Իսկ 2016-2017թթ. Նույն դասընթացի վերապատրաստմանը մասնակցել են նաև դպրոցի ինֆորմատիկայի ուսուցիչներ Սարգսյան Նարինեն և Սարգսյան Աղավնին։

2015-2016թթ. ուստարում սկսվել և 2016-2017թթ. ուստարում շարունակվում է Cisco  NDG Linux Essentials դասընթացի վերապատրաստումը, որին մասնակցում են ինֆորմատիկայի ուսուցիչներ   Հարությունյան Մարիան, Ռոստոմյան Հասմիկը, Սարգսյան Նարինեն և Սարգսյան Աղավնին։

Այս ուստարում հեռահաղորդակցություն առարկան դասավանդելու համար վերապատրաստվեցին նաև դպրոցի ֆիզիկայի ուսուցիչներ Կուրղինյան Բիլորը, Միքայելյան Աղասին և Զոհրանյան Ռոբերտը։