20.12.2017 — Ամանորյա տոնական միջոցառում…
20.12.2017թ. Ֆիզմաթ դպրոցի հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ <Ամանորյա տոնական միջոցառում>:
Ելույթ ունեցան դպրոցի 7-11-րդ դասարանների աշակերտները: Նրանք իրենց շնորհալի ելույթներով ուրախ, տոնական տրամադրություն հաղորդեցին հանդիսատեսին: Ներկա էին աշակերտներ, ուսուցիչներ և ծնողներ:
Դպրոցի տարբեր միջոցառումներին ակտիվ մասնակցություն ունեցած և հաջողություններ ձեռք բերած աշակերտները դպրոցի տնօրինության կողմից պարգևատրվեցին գովասանագրերով: