19.02.2017 — “Գրքի տոնը” հայ զինվորի հետ

19-02-17 Narine Sargsyan 0 comment

Այսօր` փետրվարի 19֊ին, Արտաշես Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի աշակերտական խորհրդի ռազմահայրենասիրական հանձնախումբը իրականացրեց մի գեղեցիկ նախաձեռնություն հայ զինվորների համար։
Վերջինիս շրջանակներում դպրոցի բոլոր դասարանները միասին հավաքեցին 360 գիրք, որոնք այսօր տեղափոխեցինք զորամաս։ Այս տարի մենք “Գրքի տոնը” անցկացրեցինք յուրովի` շնորհավորեցինք հայ զինվորին, կարևորելով նրա դերը մեր կյանքում։ Հուսամ մեր փոքրիկ նախաձեռնությունը էլ ավելի կբարձրացնի հայ զինվորի մարտունակությունը։


ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ ՔԵԶ,ՀԱ՜Յ ԶԻՆՎՈՐ…