15.02.2017 — Ֆիզմաթ դպրոցի հյուրն էր ՀՀ Պաշտպանության փոխնախարար Դավիթ Փախչանյանը:

15-02-17 Narine Sargsyan 0 comment

15.02.2017թթ. Հայոց ազգային բանակի 25-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում Ֆիզմաթ դպրոցում տեղի ունեցավ աշակերտների և ուսուցիչների հանդիպում  ՀՀ Պաշտպանության փոխնախարար Դավիթ Փախչանյանի հետ: Պարոն փոխնախարարը ներկա գտնվեց դպրոցում տեղի ունեցող ինֆորմատիկայի դպրոցական փուլի օլիմպիադային, այցելեց “Ռոբոտաշինության” կաբինետ, կիսեց իր մտքերը և պատասխանեց աշակերտների հուզող հարցերին: