05.04.2017 — Այցելություն ԵՌԱԲԼՈՒՐ Հուշահամալիր-Պանթեոն

06-04-17 Narine Sargsyan 0 comment

Ս.թ. ապրիլի 5-ին ֆիզմաթ դպրոցի ավելի քան 50 աշակերտներ փոխտնօրեն Ն.Խրիմյանի, զինղեկ Գ.Լալայանի, դասղեկներ Մ.Հարությունյանի, Ա.Մուրադյանի և Գ.Ներսեսյանի ուղեկցությամբ այցելեցին ՀՀ ՊՆ Հուշահամալիր-Պանթեոն՝ ԵՌԱԲԼՈՒՐ:

Զինղեկը՝ Արցախյան ազատամարտի ակտիվ մասնակիցը և հերոսական դրվագների ականատեսը, մինչ ներկաներին ներկայացնելը նշանավոր ազատամարտիկների, հրամանատարների շիրիմներին, ծանոթացրեց Պանթեոնի կառուցվացքին: Մասնավորաբար մուտքի աջ և ձախ կողմերում գտնվում են Սբ.Վարդանանց եկեղեցին և ՀԱԳԲ-ի / ASALA / հուշարձանը՝ զոհված հերոսների շիրիմներով. քիչ ետեվում՝ Անհայտ Զոհված Ազատամարտիկների Հուշաքարը, դեպի ձախ 20-րդ և 21-րդ դարերի Ազգային Հերոսներ Անդրանիկի և Վազգենի կոթողային շիրիմները: Երեխաները թարմ ծաղիկներ դրեցին ինչպես Արցախյան պատերազմի տարիներին այնպես էլ վերջին քառօրյայում զոհվածների շիրիմներին:

Հուշահամալիր այցելողներին անակնկալ մատուցեց <<Եռագույնը միասնության կամուրջ>> ՀԿ-ի ներկայացուցիչները: Նրանք ֆիզմաթ դպրոցի երխաների անմիջական մասնակցությամբ Եռաբլուրում ծածանեցին Գինեսի գրքում գրանցված ամենամեծ՝125×4.5 մ2, Հայոց Եռագույն Դրոշը, միաժամանակ երգելով Հայաստաի և Հայոց բանակի հիմները: ՀԿ-ի հիմնադիր նախագահ, ազտամարտիկ Մուշեղը դպրոցականներին ներկայացրեց այդ դրոշի ստեղծման պատմությունը, նրա երկարության խորհուդը (100 մետրը խորհրդանշում է Մեծ Եղեռնից հետո անցած և չճանաչված Ցեղասպանության 100 տարին իսկ 25 մետրը՝ Հայաստանի անկախության 25 ամյակը):

Երեխաները տուն վերադարձան հայրենասիրության գործնական դասը սերտած և Հայաստանի ապագան էլ ավելի լավ տեսնելու տեսլականը մտքերում: