05.04.2024 -Ամենամյա միջոցառում՝ նվիրված Ֆրանկոֆոնիային․․

Ամեն տարի Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա առիթով Ֆիզմաթ դպրոցը մասնակցում է մարտ-ապրիլ ամիսներին Հայաստանում անցկացվող Ֆրանկոֆոնիային նվիրված մշակութային ծրագրերին :
Ապրիլի 5–ին Ֆիզմաթ դպրոցում տեղի ունեցավ միջոցառում, նվիրված Ֆրանկոֆոնիային, որը կազմակերպել էր ֆրանսերենի ուսուցչուհի Մարիետա Հարությունյանը։

ԿԱՐԳ — Օժտված երեխաներին դպրոց ընդունելու մասին

  1. Մաթեմատիկա, ֆիզիկա և ինֆորմատիկա առարկաների օլիմպիադաների հանրապետական փուլում գոնե մեկ դիպլոմի արժանացած սովորողները կարող են Ա․Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոց ընդունվել հարցազրույցի միջոցով։
  2. Դիպլոմակիր սովորողը մինչև այդ ուսումնական տարվա մայիսի 1-ը կարող է դիմել հարցազրույցին մասնակցելու համար։
  3. Հարցազրույցն անցկացնում է դպրոցի տնօրենի հրամանով ստեղծված հանձնաժողովը՝ մաթեմատիկա և ֆիզիկա առարկաներից։
  4. Հարցազրույցի արդյունքներով երաշխավորված սովորողը այդ տարվա սեպտեմբերի 1-ից ընդունվում է դպրոցի համապատասխան դասարան։

Կարգը քննարկվել և հաստատվել է 2024թ-ի մարտի 27-ին կայացած դպրոցի մանկավարժական խորհրդի նիստում։

Ներբեռնել  ԿԱՐԳ-28․03․2024թ․

20.03.2024թ — Միջոցառում՝ “Սայաթ Նովայից Առնո Բաբաջանյան” խորագրով..

Մարտի 18ին ԵՊՀ-ին առընթեր Ա․ Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի 7ա և 8ա դասարանների մասնակցությամբ (դասղեկ՝ Ա. Գյլուլխանդանյան) տեղի ունեցավ “Սայաթ Նովայից Առնո Բաբաջանյան” խորագրով միջոցառումը՝ նվիրված հայ կոմպոզիտորներին:

14․03․2024 — Դպրոցում կայացավ մաթեմատիկայի մրցույթ մաթեմատիկական հաստատունի՝ պի թվի (π) միջազգային օրվա կապակցությամբ․․

π 3,1415926535 8979323846 …

Մարտի 14 — ը մաթեմատիկական հաստատունի՝ պի թվի (π) միջազգային օրն է։ 
✔️2019 թվականին պի թվի օրը հայտարարվել է մաթեմատիկայի միջազգային օր։
✔️Դպրոցում կայացավ մաթեմատիկայի մրցույթ (մաթ.ճակատամարտ) 10-րդ և 11-րդ թվով տասը դասարանների միջև:
✔️Մոտ մեկ ժամ տևած բաց մրցույթի արդյունքում ամենաշատ միավոր հավաքած 3 դասարաններ որպես հաղթողներ ստացան վկայականներ:

16.01.2024 — Կորիզ կրթական ծրագիրն ու Ֆիզմաթ դպրոցը մեկնարկում են համադպրոցական մաթեմատիկական արշավ

Հունվարի 16-ին մեկնարկել է նոր մաթեմատիկական արշավ-մրցույթ, որը համատեղ իրականացնում են Հայաստանում ամենամասշտաբային համադպրոցական մրցույթը ստեղծած Կորիզ կրթական ծրագիրը և աշխարհում ամենահեղինակավոր World’s Best School Prizes մրցույթի կողմից 10 լավագույն դպրոցներից մեկը ճանաչված  ԵՊՀ-ինառընթեր Ա․ Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցը։

«Կորիզ մաթեմատիկա» նոր մրցույթի մեկնարկը պաշտոնապես տրված է։ Գրանցվել կարող են  ՀՀ տարածքում գործող  հանրակրթական  դպրոցների բոլոր 3-12-րդ դասարանի աշակերտները և քոլեջի ուսանողները։

«Dasaran կրթական ծրագրի և Koreez կրթական շարժման հիմնադիր Սուրեն Ալոյանը նշեց, որ  այս համագործակցությունով մենք պաշտոնապես ուզում ենք մաթեմատիկան ճանաչել որպես Հայաստանի առաջընթացի կարևորագույն հենասյուն և տեխնոլոգիական զարգացման առանցք։

ԵՊՀ-ին առընթեր Ա․ Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի տնօրեն Արման Սարգսյանն ընդգծեց, որ արշավի մեկնարկով կփորձեն մաթեմատիկայի դերն էլ ավելի բարձրացնել:

«Համադպրոցական մրցույթը կլինի ամբողջ Հայաստանի աշակերտների համար, որը,  մեր դպրոցի օրինակից ելնելով, մեկ անգամ ևս կոգեշնչի բոլոր աշակերտներին: Սա նաև մեր դպրոցի համար է կարևոր, քանի որ մենք միշտ հայտնաբերում ենք մեծ ընդունակություններով աշակերտներին, իսկ այս արշավի միջոցով մենք ևս մեկ հնարավորություն կունենանք բացահայտել լավագույններին: Մրցույթի հաղթողներին կտրամադրվի հարցազրույցով Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոց ընդունվելու արտոնություն»,- ասաց Սարգսյանը:

Մրցույթը բաղկացած է երկու՝ առցանց և առկա  փուլերից և մրցանակաբաշխությունից։ Գրանցվելու համար անհրաժեշտ է մուտք գործել www.koreez.am կայք և ընտրել «Կորիզ մաթեմատիկա» մրցույթը։

 

08-13.01.2024-1 ոսկի, 4 արծաթ, 6 բրոնզե մեդալներով Ֆիզմաթցիները վերադարձան Ժաուտիկովյան միջազգային հոբելյանական 20-րդ օլիմպիադայից․․

2024թ. հունվարի 8-ից 13-ը Ղազախստանի Ալմաթի քաղաքում տեղի ունեցավ Ժաուտիկովյան միջազգային հոբելյանական 20-րդ օլիմպիադան:

Օլիմպիադան կազմակերպվում է մաթեմատիկա, ֆիզիկա և ինֆորմատիկա առարկաներից:

Ֆիզմաթ դպրոցի 15 աշակերտներից 11-ը արժանացան մեդալների, որից 1 ոսկի, 4 արծաթ և 6 բրոնզ:

Ոսկե մեդալի է արժանացել Ֆիզմաթ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ Սարգիս Առաքելյանը:
Սարգիս Առաքելյանը որպես ամենակրտսեր մասնակից արժանացել է նաև հատուկ մրցանակի:
Շնորհավորում ենք բոլոր մեդալակիրներին, Ֆիզմաթ դպրոցին, ուսուցիչներին և խմբակներում նրանց հետ պարապող մասնագետներին:

Ֆիզմաթ դպրոցի աշակերտների արդյունքները

1. Առաքելյան Սարգիս — 9բ — մաթեմատիկա — ոսկի

2. Ղազարյան Ալեն — 11բ — մաթեմատիկա — արծաթ
3. Աղայան Արսեն — 12դ — ֆիզիկա — արծաթ
4. Հասրաթյան Արեն — 12ա — մաթեմատիկա — արծաթ
5. Գալստյան Միքայել — 11ա — մաթեմատիկա — արծաթ

6. Միրաքյան Կամո — 12գ — մաթեմատիկա — բրոնզ
7. Խաչատրյան Մարտին — 11գ — ինֆորմատիկա — բրոնզ
8. Գալստյան Նարեկ — 11բ — ֆիզիկա — բրոնզ
9. Եգորյան Ծովակ — 11ա — ինֆորմատիկա — բրոնզ
10. Աբրահամյան Վահան — 10ա — ինֆորմատիկա — բրոնզ
12. Քալաշյան Մհեր — 11բ — ինֆորմատիկա — բրոնզ

13. Եգորյան Սևակ — 10ա — ինֆորմատիկա — առանց մրցանակ
14. Ասատրյան Արման — 10ա — մաթեմատիկա — առանց մրցանակ
11. Պողոսյան Սմբատ — 11դ — ֆիզիկա — առանց մրցանակ
15. Մելքոնյան Վահե — 11դ — ֆիզիկա — առանց մրցանակ

28.11.2023-Միջոցառում 9դ դաս. մասնակցությամբ՝ <Ազգային ոգին> թեմայով…

Դաստիարակությունը չի կարող սահմանափակվել մեկ նպատակով՝ տալ ուսյալ քաղաքացիներ:

Վ.Բելինսկի

Այս անգամ Ֆիզմաթ դպրոցում, 9դ դասարանի (դաստիարակ՝ Մ.Հարությունյան) կողմից հնչում է ազգային ոգին՝ազգային-ազատագրական երգերի ու պարերի հետ համեմված հայոց մեծերից  Պարույր Սևակի և Համո Սահյանի բանաստեղծություններով:

Ֆիզմաթ դպրոցում զարգացումը մենք տանում ենք ներդաշնակ՝ ինչպես ֆիզիկականը, այնպես էլ էսթետիկականը, ազգայինը և բարոյականը:

2023թ-ի Ֆիզմաթցիների նվաճումները Միջազգային օլիմպիադաներում

Միջազգային օլիմպիադաներ — 2023

ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱՅԻ 35-րդ միջազգային օլիմպիադա

ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ — 28.08-04.09.2023թ․

Ղեկավարներ՝
— Անդրեասյան Արմեն – ԵՊՀ,
— Անդրեասյան Սամվել – ԵՊՀ։
Մասնակիցներ՝
— Աբելյան Սամվել – Ֆիզմաթ հատուկ դպրոց, 12-րդ դասարան – բրոնզե մեդալ,
— Պետրոսյան Համլետ – «Քվանտ» վարժարան, 12-րդ դասարան – առանց մրցանակի,
— Եգորյան Ծովակ — Ֆիզմաթ հատուկ դպրոց, 10-րդ դասարան – բրոնզե մեդալ,
— Գևորգյան Գագիկ – «Քվանտ» վարժարան, 10-րդ դասարան – բրոնզե մեդալ։
Անցկացման վայրը՝
ք․Սեգեդ (Հունգարիա)։
Կայք՝ IOI2023

ԱՍՏՂԱԳԻՏՈՒԹՅԱՆ 16-րդ միջազգային օլիմպիադա 

ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ — 10-20․08.2023թ․

Ղեկավարներ՝
— Մամբրեյան Վարդգես – Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց։
Մասնակիցներ՝
— Բարսեղյան Արեգ – ֆիզմաթ հատուկ դպրոց, 12-րդ դասարան – գովասանագիր,
— Պետրոսյան Վյաչեսլավ – ֆիզմաթ հատուկ դպրոց, 12-րդ դասարան – արծաթե մեդալ,
— Հարությունյան Արտավազդ — ֆիզմաթ հատուկ դպրոց, 12-րդ դասարան – բրոնզե մեդալ,
— Առաքելյան Մարիա – ֆիզմաթ հատուկ դպրոց, 12-րդ դասարան – գովասանագիր։
Անցկացման վայրը՝
ք․ Սիլեսիա, Լեհաստան
Կայք՝ IOAA2023

ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ 64-րդ միջազգային օլիմպիադա

ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ — 02-13․07․2023թ․

Ղեկավարներ՝
— Գոգյան Սմբատ — Ա․Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց,
— Ասատրյան Գուրգեն — ՀՊՄՀ,
— Մարգարյան Տիգրան – Ա․Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց։
Մասնակիցներ՝
— Միրաքյան Կամո — Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոց, 11-րդ դասարան – արծաթե մեդալ,
— Պետրոսյան Համլետ — «Քվանտ» վարժարան, 12-րդ դասարան – բրոնզե մեդալ,
— Բաղդասարյան Վահան — Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոց, 11-րդ դասարան – բրոնզե մեդալ,
— Դարբինյան Աղասի — «Քվանտ» վարժարան, 10-րդ դասարան – բրոնզե մեդալ,
— Մկրտչյան Արեգ — Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոց, 11-րդ դասարան– արծաթե մեդալ,
— Եգորյան Ծովակ — Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոց, 10-րդ դասարան – գովասանագիր։
Անցկացման վայրը՝
ք․ Չիբա, Ճապոնիա
Կայք՝ IMO2023

ՖԻԶԻԿԱՅԻ 53-րդ միջազգային օլիմպիադա

ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ — 10-17․07․2023թ․

Ղեկավարներ՝
— Կուրղինյան Բիլոր – Ա․Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոց,
— Թոփչյան Հրանտ — Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոց։
Մասնակիցներ՝
— Առաքելյան Մարիա — Ա․Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոց, 12-րդ դասարան – բրոնզե մեդալ,
— Բարսեղյան Արեգ — Ա․Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոց, 12-րդ դասարան – բրոնզե մեդալ,
— Պետրոսյան Վյաչեսլավ — Ա․Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոց, 12-րդ դասարան – բրոնզե մեդալ,
— Աղայան Արսեն — Ա․Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոց, 11-րդ դասարան – բրոնզե մեդալ,
— Կարապետյան Հովսեփ — ՀԱՊՀ ավագ դպրոց, 12-րդ դասարան – արծաթե մեդալ։
Անցկացման վայրը՝
ք․Տոկիո (Ճապոնիա)։

Կայք՝ IphO-23

ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ 34-րդ միջազգային օլիմպիադա

ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ — 03-11․07․2023թ․

Ղեկավարներ՝
— Ղուկասյան Գայանե — ԵՊՀ,
— Մարության Սեդա – ԵՊՀ
— Ավանեսյան Գևորգ – ԵՊՀ,
— Պետրոսյան Արեն — ԵՊԲՀ։
Մասնակից՝
— Կարայան Համլետ — Ա․Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոց, 12-րդ դասարան – առանց մրցանակի։
Անցկացման վայրը՝
ք․Դուբայ, Ալ Այն համալսարան (ԱՄԷ)։

Միջազգային Ժաուտիկովյան 19-րդ օլիմպիադա  (Ղազախստան)

01.02-10.02․2023թ․ — ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Ոսկե մեդալի արժանացան՝

1.  Կամո Միրաքյան (մաթեմատիկա — 11-րդ դաս.)

2. Արեգ Բարսեղյան (ֆիզիկա — 12-րդ դաս.):

Արծաթե մեդալի արժանացան՝

1.  Վահան Բաղդասարյան (մաթեմատիկա — 11-րդ դաս.),

2. Արեգ Մկրտչյանը (մաթեմատիկա — 11-րդ դաս.),

3. Ալեն Ղազարյան (մաթեմատիկա — 10-րդ դաս.),

4. Մարիա Առաքելյան (ֆիզիկա — 12-րդ դաս.):

Բրոնզե մեդալների են արժանացել.

1. Մերի Բադալյան (մաթեմատիկա — 11-րդ դաս.),

2. Արեն Հասրաթյան (մաթեմատիկա — 11-րդ դաս.),

3. Միքայել Եղիազարյան(մաթեմատիկա — 10-րդ դաս.),

4. Ծովակ Եգորյան (մաթեմատիկա — 10-րդ դաս.),

5. Վյաչեսլավ Պետրոսյան (ֆիզիկա- 12-րդ դաս.),

6. Սամվել Աբելյան (ինֆորմատիկա — 12-րդ դաս.),

7. Տիգրան Սարգսյան (ինֆորմատիկա — 12-րդ դաս.),

8. Ֆիլյա Գեիկյան (ինֆորմատիկա — 12-րդ դաս.):

22․07․2022 — Ինֆորմատիկայի Եվրոպայի աղջիկների 3-րդ օլիմպիադայից Ֆիզմաթցիները վերադարձան 3 մեդալով․․

Հուլիսի 15-21-ը Շվեդիայի Լունդ քաղաքում կայացել է ինֆորմատիկայի Եվրոպայի աղջիկների 3-րդ օլիմպիադան, որին մասնակցել է 52 երկրի 189 դպրոցական: Օլիմպիադան անցկացվել է երկու փուլով։

Հայաստանի թիմը ներկայացել է 4 մասնակցով, որոնցից երեքը ներկայացնում էին Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցը, իսկ մեկը՝ Շիրակացու անվան ճեմարանը: Ֆիզմաթ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Ֆիլյա Գեիկյանն արժանացել է արծաթե, իսկ նույն դպրոցի սաներ Մերի Բադալյանը (12-րդ դասարան), Արփի Պրազյանը (10-րդ դասարան) և Շիրակացու անվան ճեմարանի աշակերտ Սյուզաննա Գրիգորյանը (12-րդ դասարան)՝ բրոնզե մեդալների։

Հայաստանի թիմը ղեկավարել են Արմեն Անդրեասյանը (ԵՊՀ դասախոս) և Սամվել Անդրեասյանը (ԵՊՀ ուսանող)։