04.11.2017 — Մաթեմատիկայի և ֆիզիկայի ուսուցիչների ամենամյա գիտաժողով Ֆիզմաթ դպրոցում

05-11-17 Narine Sargsyan 0 comment

04.11.2017թ. տեղի ունեցավ մաթեմատիկայի և ֆիզիկայի ուսուցիչների ամենամյա գիտաժողովը, որն այս տարի նվիրված էր Ֆիզմաթի մաթեմատիկայի վաստակաշատ ուսուցիչ Արշավիր Ստեփանյանի ծննդյան 90-ամյակին: Այս առիթով դպրոցում ներկա էին Ֆիզմաթ դպրոցի առաջին՝ 1967թ. շրջանավարտներ, Ա.Ստեփանյանի աշակերտներ, ԿՀ ներկայացուցիչներ, գիտնականներ, Ա.Ստեփանյանի հարազատներ և Ֆիզմաթ դպրոցի նախկին ուսուցիչներ:

Դպրոցն ավարտելու 50-ամյակի կապակցությամբ առաջին շրջանավարտները դպրոցի բակում տնկեցին մշտադալար եղևնի: Սիրելի ուսուցչի՝ Ա.Ստեփանյանի մասին, իրենց հիշողությունները պատմեցին ԿՀ փոխնախարար Մանուկ Մկրտչյանն ու Շահեն Պետրոսյանը: