02.05.2017 — 123 դիպլոմակիր՝ դպրոցականների առարկայական օլիմպիադայի քաղաքային փուլում

06-05-17 Narine Sargsyan 0 comment

Ս․թ․ մայիսի 2-ին Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցավ 2016-2017 ուսումնական տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադայի քաղաքային փուլի դիպլոմների արժանացած աշակերտների պարգևատրման արարողությունը: Հյուրերին ողջույնի խոսք ասաց Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ տկն. Գայանե Սողոմոնյանը: Ներկա աշակերտներից 74-ը պարգևատրվեցին Երևանի քաղաքապետարանի առաջին կարգի դիպլոմներով, որոնցից 25-ը հանդիսանում էին ֆիզմաթ դպոցի սաներ։ Ի դեպ ֆիզմաթցի Հայկ Ափրիկյանը 1-ին կարգի դիպլոմակիր դարձավ միաժամանակ 4 առարկաների գծով՝ հայոց լեզու, հայ գրականություն, մաթեմատրկա և ֆիզիկա: Դիպլոմները և նվեր գրքերը քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից աշակերտներին հանձնեց քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը: Նա միջոցառման մասնակիցներին շնորհավորեց օլիմպիական շարժմանը ակտիվ մասնակցության համար և վստահություն հայտնեց, որ հանրապետության օլիմպիական թիմը լավագույն ձևով հանդես կգա նաև միջազգային առարկայական օլիմպիադաներում:

Լրացուցիչ նշենք, որ ֆիզմաթ դպրոցի 429 աշակերտ մասնակցել է 16 առարկայից անցկացվող օլիմպիադայի քաղաքային փուլին և արժանացել 123 դիպլոմների (1-ին կարգ՝ 25, 2-րդ կարգ՝ 31, 3-րդ կարգ՝ 67):

Ֆիզմաթի դիպլոմակիր աշակերտների ցուցակը տես PDF ֆայլում:

Փոխտնօրեն Նորայր Խրիմյան