01-03.03.2017 — Ֆիզմաթ դպրոցը մասնակցեց”Կրթություն XXI դար ” EXPO-2017 մասնագիտական ցուցահանդեսին

05-03-17 Narine Sargsyan 0 comment

Ս.Թ մարտի 1-3-ը Հայաստանի Կառավարության Տան նիստերի դահլիճում տեղի ունեցավ ամենամյա միջազգային մասնագիտական «Կրթություն XXI Դար» ցուցահանդեսը, որին մասնակցեց նաև Ա.Շահինյանի անվան Ֆիզմաթ հատուկ դպրոցը: Դպրոցը ներկայացավ հարուստ ինֆորմացիոն տաղավարով: Այցելուները մեծ հետաքրքրությամբ էին դիտում ցուցադրված նմուշները և հատկապես ռոբոտների աշխատանքը: