01.02.2017 — <ԵՍ ՔՈ ԶԻՆվՈՐՆ ԵՄ ՀԱՅՐԵՆԻՔ> վերնագրով Միջոցառում և <Խաղաղության դաս>՝ նվիրված Հայոց բանակի 25 ամյակին:

01-02-17 Narine Sargsyan 0 comment

01.02.2017թ.Հայոց բանակի 25-րդ ամյակին նվիրված Ֆիզմաթ դպրոցի հյուրերն էին բարձրաստիճան հյուրեր՝ Գնդապետ Արամայիս Նանյանը, Արտակարգ իրավիճակների ակադեմիայի ռեկտոր, Գեներալ-մայոր Համլետ Մաթևոսյանը,  Խաղաղապահ բրիգադի առաջին հրաձգային գումարտակի Կապիտան Արտակ Սարգսյանը, ավագ-լեյտենանտ Արմեն Ղուլյանը, լեյտենանտներ Ռուստամ Աղայանը, Գագիկ Միքայելյանը և Մուրադ Խաչատրյանը, “Սոսե մայրիկ” հիմնադրամի նախագահ Մարիամ Ստեփանյանը, քառօրա պատերազմի մասնակիցներ, ֆիզմաթ դպրոցի շրջանավարտներ Հ.Մինասյանը և Ռ.Գևորգյանը, “Արծիվ-Մահապարտներ ” գումարտակի ազատամարտիկները: Մահապարտ Սպարտակ Մաթևոսյանը պատվոգրեր հանձնեց Ֆիզմաթ դպրոցի տնօրեն Հ.Նավասարդյանին, դպրոցի ՆԶՊ ուսուցիչ, փոխգնդապետ  Գ.Լալայանին և մաթեմատիկայի ուսուցիչ Կ.Գասպարյանին:
Ֆիզմաթ դպրոցում հյուրերը <Խաղաղության դաս>  անցկացրեցին տարբեր դասարաններում: Աշակերտները հետաքրքրությամբ լսում էին  հյուրերի իրական պատմությունները, որոնք վերաբերվում էին Հայոց բանակին, պատերազմին և իրենց հուզող ու հետաքրքրող հարցերն էին ուղղում հյուրերին՝ ստանալով սպառիչ պատասխաններ:
<Խաղաղության դասից> հետո բոլորը տեղափոխվեցին Ֆիզմաթ դպրոցի հանդիսությունների դահլիճ, որտեղ դպրոցի աշակերտների համատեղ ուժերով  տեղի ունեցավ  <ԵՍ ՔՈ ԶԻՆվՈՐՆ ԵՄ ՀԱՅՐԵՆԻՔ> վերնագրով տոնական միջոցառում`նվիրված Հայոց բանակի 25-րդ ամյակին: