Ֆիզմաթը 45 տարեկան է

05-11-10 haykbay@gmail.com 0 comment

02.11.2010թ. ժամը 1030-ին ֆիզմաթ դպրոցի հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ “Ֆիզմաթ-45” հոբելյանական օլիմպիադայի բացումը: Օլիմպիադային մասնակցում էին`  Երևանի Ֆիզմաթ դպրոցը, Երևանի Քվանտ վարժարանը, ՀՊՃՀ հենակետային վարժարանը, Գյումրու “Ֆոտոն” վարժարանը, Վանաձորի “Էվրիկա” վարժարանը, ԼՂՀ Ստեփանակերտի Ֆիզմաթ դպրոցը, Ալմաթա քաղաքի Ժաուտիկովի անվ. Ֆիզմաթ գիշերօթիկ դպրոցը:

Ֆիզմաթ 45

05.11.2010թ. ժամը 1500-ին ԵՊՀ-ի հանդիսությունների դահլիճում նշվեց Ա.Շահինյանի անվ. Ֆիզմաթ հատուկ դպրոցի հիմնադրման 45-ամյա հոբելյանը: Հանդիսությանը ներկա էին Երևանի քաղաքապետ, ֆիզմաթ դպրոցի շրջանավարտ Գագիկ Բեգլարյանը, ՀՀ ԿԳ փոխնախարարներ Արա Ավետիսյանը և Մանուկ Մկրտչյանը (ֆիզմաթ դպրոցի շրջանավարտ), “Մեկ ազգ, մեկ մշակույթ” հիմնադրամի գործադիր տնօրեն Թամարա Պողոսյանը (ֆիզմաթ դպրոցի շրջանավարտ) Կրթության և գիտության քաղաքական, հասարակական գործիչներ: Ֆիզմաթ դպրոցը պարգևատրվեցԵրևանի քաղաքապետարանի “Երևան ոսկե հուշամեդալով”, ՀՀ ԿԳ նախարարության “ոսկե մեդալով” պարգևատրվեցին ֆիզմաթ դպրոցի փոխտնօրեն, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ա.Նազարեթյանը և մաթեմատիկայի ուսուցիչ Տ.Մարգարյանը: Կրթօջախի մի շարք ուսուցիչներ արժանացան ՀՀ ԿԳ նախարարության 4 պատվոգրերի, 2 շնորհակալագրերի և ԵՊՀ-ի 5  պատվոգրերի:

Տեղի ունեցավ նաև ֆիզմաթ դպրոցի “Լույսի սերմնացանը” վերնագրով գրքի շնորհանդեսը: Օլիմպիադայի հաղթողներին հուշանվերներ էին սահմանել “Բարեպաշտ սերունդ” հիմնադրամը, “Ամարաս ՅՈւՍ” ՍՊԸ և “Կարոլինա” ընկերությունը: