Ֆիզմաթը 40 տարեկան է

01-09-05 haykbay@gmail.com 0 comment

2005 թվականի սեպտեմբերին Ֆիզմաթ դպրոցը նշեց իր հիմնադրման 40-ամյա հոբելյանը։ Ներկա էին դպրոցի հին և նոր սաներ, ուսուցիչներ, պետական և քաղաքական ործիչներ։ Տոնակատարությունը իր մեկնարկը վերցրեց դպրոցի բակից, ուր փողային նվաախումբը ազդարարեց հոբելյանական արարողության սկիզբը։ Երգն ու պարը, ծիծաղն ու հուզմունքը թևածում էին ֆիզմաթցիների սրտերում։

Ֆիզմաթ 40

Տոնակատարության հանդիսավոր մասը տեղի ունեցավ ԵՊՀ-ի հանդիսությունների դահլիճում:

Ֆիզմաթ դպրոցի շատ ուսուցիչներ և աշխատողներ  պարգևատրվեցին ՀՀ ԿԳ նախարարության պատվոգրերով և շնորհակալագրերով։

Դպրոցի տնօրեն Հայկազ Նավասարդյանը  պարգևատրվեց ՀՀ նախագահի բարձրագույն պարգևով՝` Մովսես Խորենացի մեդալով։

Ֆիզմաթ դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ Նաիրի Սեդրակյանը պարգևատրվեց ՀՀ ԿԳ նախարարության բարձրագույն պարգևով՝` Ոսկե հուշամեդալով։

Ֆիզմաթ դպրոցի քիմիա առարկայի ուսուցչուհի Սուսաննա Ավետիսյանը պարգևատրվեց ԵՊՀ-ի Ոսկե մեդալով։