Ֆիզմաթ դպրոցի հիմնադրման 50-ամյակին նվիրված միջոցառումները շարունակվում են…

03-05-16 haykbay@gmail.com 0 comment

23.11.2015թ-ին  ԵՊՀ-ին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի բակում, այնուհետև հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ հանդիսավոր արարողություն նվիրված դպրոցի հիմնադրման 50-ամյակին: Ներկա էին բարձրաստիճան հյուրեր, շրջանավարտներ, ուսուցիչներ, աշակերտներ և ծնողներ: Հանդիսությունը շարունակվեց դպրոցի և աշխատակիցների պարգևատրումներով: Դիտեք համապատասխան տեսանյութերը՝

24.11.2015թ-ին  Արամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում տեղի ունեցավ ԵՊՀ-ին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի հիմնադրման 50-ամյա հոբելյանի առթիվ նվիրված հանդիսավոր միջոցառումը:

Հոբելյանի կապակցությամբ տեղի է ունեցավ հատուկ ծրարի մարման արարողություն: Դպրոցի 50-ամյակին նվիրված յուրահատուկ ֆիլատելիստական այդ արտադրանքի՝ հատուկ ծրարի վրա փակցված է 2006թ. թողարկված՝ դպրոցի հիմնադիր, ակադեմիկոս Արտաշես Շահինյանի 100-ամյակին նվիրված նամականիշը, որը մարվել է հատուկ դրոշմակնիքով: Ծրարին պատկերված են Ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի շենքը և դպրոցի 50-ամյակին նվիրված լոգոտիպը:

 ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄՆԵՐ

 Ա.Շահինյանի անվ. Ֆիզմաթ դպրոց

  1. Հայ-ՌուսականՀամալսարանի Պատվո շքանշան
  2. ՀՀ ԿԳՆ Ոսկե հուշամեդալ
  3. ՀԱՊՀ Ոսկե հուշամեդալ
  4. ԼՂՀ Երախտագիտության մեդալ

Աշխատակիցներ

Հ.Նավասարդյան — ՀՀ վարչապետի հուշամեդալ, ՀՊՄՀ մեդալ

Ա.Նազարեթյան — ՀՀ վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչում

Ա.Սարգսյան — Մովսես Խորենացու մեդալ

Կ.Գասպարյան — ԵՊՀ մեդալ

Ա.Սանթրոսյան — ԵՊՀ մեդալ

Գ.Ներսեսյան — ԵՊՀ մեդալ

Ն.Սարգսյան — ԵՊՀ Պատվոգիր

Յ.Սիմոնյան — ԵՊՀ Պատվոգիր

Ք.Բդոյան — ԵՊՀ Պատվոգիր

Մ.Գյուլզադյան — ՀՀ ԿԳՆ Ոսկե հուշամեդալ

Ն.Ասլանյան — ՀՀ ԿԳՆ Ոսկե հուշամեդալ

Գ.Թամարյան — ՀՀ ԿԳՆ Ոսկե հուշամեդալ

Ս.Դավթյան — ՀՀ ԿԳՆ Պատվոգիր

Ա.Գյուլխանդանյան — ՀՀ ԿԳՆ Պատվոգիր

Հ.Ռոստոմյան — ՀՊՄՀ մեդալ

Մ.Հարությունյան — ՀՊՄՀ մեդալ

Մ.Հարությունովա — ՀԱՊՀ Վաստակագիր

Հ.Ռոստոմյան — ՀԱՊՀ Վաստակագիր