ՏՀՏ ոլորտի աղջիկների միջազգային օրը

03-05-16 haykbay@gmail.com 0 comment

2016թ. ապրիլի 28-ին նշվեց «ՏՀՏ ոլորտի աղջիկների միջազգային օրը»: Տոնը հիանալի հնարավորություն է ոգեշնչում երիտասարդ աղջիկներին ընտրելու ՏՀՏ կարիերան:

«Ամեն ինչի ինտերնետ» ֆորումը նվիրված ՏՀՏ ոլորտի աղջիկների միջազգային օրվան տեղի ունեցավ  Հայաստանի Ամերիկյան Համալսարանում «Կանայք եւ տեղեկատվական հասարակությունը» ՀԿ-ի տնօրեն Նարինե Աբազյանի ղեկավարությամբ:

Ֆիզմաթ դպրոցը հերթական անգամ իր մասնակցությունն ունեցավ ֆորումին: Ներկա էին 10-12-րդ դասարանի աշակերտուհիներ և ինֆորմատիկայի ուսուցիչներ՝ Ա.Սարգսյանը, Ն.Սարգսյանը և Մ.Հարությունյանը: Ներկաները տեղեկացան ՏՏ ոլորտի թեմաներով հետաքրքիր նյութերի և կազմակերպվեց էքսկուրսիա Ամերիկյան Համալսարանի տեխնոլոգիաներով հարուստ լսարաններ, գրադարան՝ աշակերտուհիներին ծանոթացնելով համալսարանի ուսումնական պրոցեսին: