Վ.Համբարձումյանի 100-ամյակին նվիրված աստղագիտության XI միջազգային օլիմպիադա

27-09-08 haykbay@gmail.com 0 comment

2008թ. սեպտեմբերի 19-ից 26-ը ԵՊՀ-ին առընթեր Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցում տեղի ունեցավ Վ.Համբարձումյանի 100-ամյակին նվիրված օլիմպիադա: Օլիմպիադայի հանդիսավոր բացմանը ներկա էին գիտնականներ, ակադեմիկոսներ, հասարակական, քաղաքական գործիչներ: Ողջույնի խոսքով հանդես եկան  Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը, աստղագիտության միջազգային օլիմպիադայի հանձնաժողովի նախագահ Միխայիլ Գավրիլովը, ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության հատուկ բաժնի պետ Նուրիջան Մանուկյանը: Օլիմպիադային իրենց մասնակցությունն էին բերել ՌԴ-ի Նովգորոդ և Բելգորոդ, Ղազախստանի Ալմաթի քաղաքների թիմերը, իսկ Հայսատանը ներկայացնում էին Երևանի ֆիզմաթ դպրոցի, Քվանտ, ԵՊՃՀ-ի և Վանաձորի Էվրիկա վարժարանների թիմերը: Օլիմպիադայի հագեցված ծրագրի շրջանակներում մասնակիցները եղան Երևանի և Հայաստանի տեսարժան վայրերում (Մատենադարան, Ծիծեռնակաբերդ, Բյուրականի աստղադիտարան, Սևան, Գառնի, Գեղարդ և այլն):

Դպրոցի գեղագիտական կենտրոնի և ինֆորմատիկայի ուսուցիչների համատեղ ջանքերով ստեղծվեց, ինչպես Վ.Համբարձումյանի մասին, այնպես էլ օլիմպիադայի ընթացքը լուսաբանող տեսաֆիլմ:

Օլիմպիադայի կազմակերպմանը աջակցեցին ՀՀ ԳԱԱ-ն, Ադամիում ՍՊԸ-ն, ԱՅԲ կրթական հիմնադրամը:

Օլիմպիադան եզրափակվեց մրցանակաբաշխությամբ.

I կարգի դիպլոմ — թվային ֆոտոապարատ (հովանավոր` «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամ),

II կարգի դիպլոմ — DVD  (հովանավոր` «Սարգիս Կարոլինա» ՍՊԸ),

III կարգի դիպլոմ — MP4  (հովանավոր` «WEB ՍՊԸ):