Սիներջին միանում է «Մեկ ընկերություն՝ մեկ դպրոց» ծրագրին և ստեղծում «Պատանի ջավիստ» խմբակ ֆիզմաթցիների համար

java-fizmatՍիներջին միանում է «Մեկ ընկերություն՝ մեկ դպրոց» ծրագրին և ստեղծում «Պատանի ջավիստ» խմբակ ֆիզմաթցիների համար

Սիներջի ընկերությունը միացել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ)  կողմից նախաձեռնած «Մեկ  ընկերություն՝ մեկ դպրոց» կրթական ծրագրին և սկսել իր համագործակցությունը Ա. Շահինյանի անվան Ֆիզմաթ դպրոցի հետ:

«Մեկ ընկերություն՝ մեկ դպրոց» ծրագրի շրջանակում Սիներջին հիմնել է «Պատանի ջավիստ» խմբակ ֆիզմաթ դպրոցի 9-11-րդ դասարանցիների համար, որը կգործի հոկտեմբերի 1-ից:

Սիներջի ընկերության աշխատակիցները արդեն հանդիպել են  աշակերտների հետ՝ ներկայացնելով Ջավա տեխնոլոգիայի և, առհասարակ, ՏՏ ոլորտում աշխատելու առավելություններն ու հեռանկարները: Սիներջի ընկերությունը ոգևորությամբ հայտնում է, որ «Պատանի ջավիստ» խմբակին միացել են շուրջ 30 ֆիզմաթցիներ:  Սիներջի ընկերության փորձառու մասնագետները խմբակի աշակերտներին կօգնեն ծրագրավորման լեզվի կողմնորոշման և ընտրության հարցում:

Սիներջի ընկերության դպրոցների հետ համագործակցությունը լինելու է շարունակական՝ հետագայում ընդգրկելով նաև հեռավոր շրջանների և արցախյան դպրոցներ: