Մեր մասին

School

Երևանի պետական համալսարանին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցը հիմնադրվել է 1965թ. ակադեմիկոս Ա.Շահինյանի անմիջական նախաձեռնությամբ:

Դպրոցը, լինելով իր տեսակի և որակի մեջ միակը հանրապետությունում, մոտ 50 տարի հավատարիմ է իր առաքելությանը:

14-01-2015թ. տեղի է ունեցել ՀՀ դպրոցների ազգային վարկանիշավորման համակարգի 2014 թվականի արդյունքների ամփոփում, որի արդյունքում Ֆիզմաթ դպրոցը  Հայաստանի Լավագույն դպրոցների եռյակում գրավել է առաջին պատվավոր տեղը:

2015-2016թթ. փոխըմբռնման քառակողմ հուշագիր է ստորագրվել ՀՀ կրթության և գիտության նախարարության, ՎիվաՍել-ՄՏՍ, Սինոփսիս Արմենիա և Յունիքոմփ ընկերությունների միջև, որի նպատակն է կրթական ծրագրով նախատեսված «Միկրոէլեկտրոնիկա», «Հեռահաղորդակցության հիմունքներ», «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» առարկաների լաբորատորիաների ստեղծումը:

Անցած տարիների ընթացքում դպրոցը հանդես է եկել բազմաթիվ նախաձեռնություններով: 1994թ. երբ հայ ժողովուրդը գտնվում էր սոցիալ տնտեսական ծանր պայմաններում, երբ հայ ժողովուրդը գտնվում էր սոցիալ տնտեսական ծանր պայմաններում, երբ գիտությունը և կրթությունը մղվել էին հետին պլան, ԵՊՀ-ին առընթեր ակ. Ա.Շահինյանի անվ. ֆիզմաթ գիշերօթիկ միջնակարգ դպրոցը հանդես եկավ նոր նախաձեռնությամբ. կազմակերպել Երևանի մաթեմատիկայի և ֆիզիկայի ուսուցիչների ամենամյա գիտամեթոդական գիտաժողով:

Այս տարիների ընթացքում գիտաժողովը ոչ միայն գոյատևեց, այլև ընդլայնեց իր գործունեությունը՝ աշխատանքներին մասնակից դարձնելով մարզերի ուսուցիչների:

Գիտաժողովի աշխատանքները ղեկավարել են հանրապետությունում հայտնի և հարգարժան այնպիսի գիտնական-մանկավարժներ, ինչպիսիք են ակադեմիկոս Է.Ղազարյանը, պրոֆեսոր Հ.Երիցյանը, ֆմգթ-ներ Ֆ.Մելիք-Ադամյանը, Ա.Վաղարշակյանը, Օ.Միքայելյանը, Է.Յուզբաշյանը և ֆիզմաթ դպրոցի վաստակաշատ մանկավարժ Ռ.Մարտիրոսյանը:

Գիտաժողովի աշխատանքները կազմակերպվել են երկու խմբերում՝ մաթեմատիկայի և ֆիզիկայի: Կարդացված մի շարք հետաքրքիր և արժեքավոր զեկուցումներից շատերը տպագրվել են տարբեր գիտամեթոդական պարբերականներում: 2003թ. հոբելյանական X գիտժողովը զուգակցվեց դպրոցի հիմնադիր ակադեմիկոս Արտաշես Շահինյանի անկյուն ստեղծմամբ, որը բացվեց դպրոցի գշգեղագիտական դաստիարակության կենտրունում:

Մեր դպրոցում գործում են մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ամբիոնները:

Դպրոցի փորձառու մասնագետներն են ղեկավարում մեթոդ-միավորումները՝ հայոց լեզու և գրկանություն, ռուսաց լեզու և օտար լեզուներ, պատմություն և աշխարհագրություն, քիմիա և կենսաբանություն: Դպրոցն ունի հարուստ նյութատեխնիկական բազա: «Այբ» կրթական հիմնադրամի կողմից դպրոցում բացվել են քիմիայի և Բենհուր Փախչանյանի անվ. ֆիզիկայի ժամանակակից ուսումնական լաբորատորիաներ: Ինֆորմատիկա առարկայի դասերն ընթանում են համակարգիչներով և պրոեկտորներով հագեցած 4 կաբինետներում, որոնք ապահովված են ինտերնետ կապով: «Դպրոց կենտրոն»-ում տեղադրված է սենսորային գրատախտակ, որի հնարավորությունների շնորհիվ տարբեր առարկաներից անցկացվում են էլեկտրոնային տարբերակով դասընթացներ: Դպրոցը մեծ ուշադրություն է դարձնում աշակերտների ոչ միայն մտավոր գործունեությունը այլ նաև նրանց հոգևոր և ֆիզիկական առողջության պահպանման խնդիրներին: Մեծ թենիսի կորտերը, բասկետբոլի և վոլեյբոլի դաշտն օգնում են իրականացնելու վերոհիշյալ ծրագրերը: Դպրոցում գործում է նաև հոգեբանական կաբինետը:

Tennis

Դպրոցն ունի գեղարվեստական և մասնագիտական հարուստ գրադարան, հանրակացարանային մասնաշենք, ճաշարան, հանդիսությունների դահլիճ, որտեղ հաճախ են կազմակերպվում ինտելեկտուալ մրցույթ-խաղեր, հաճելի այլ միջոցառումներ, որում իր ավանդն է ներդնում դպրոցի գեղագիտական կենտրոնը: Տնօրինության, դպրոցի բոլոր ամբիոնների, մեթոդ միավորումների, լաբորատորիաների և կաբինետների, գրադարանի, ինչպես նաև գեղագիտական դաստիարակության կենտրոնի, մանկավարժական ողջ կոլեկտիվի մշտական աշխատանքներն ու ջանքերը նպատակաուղղված են նպաստելու ուսումնադաստիարակչական աշխատանքների արդյունավետության բարձրացմանը: