22.03.2017 — Ճանաչողական այց Ինստիգեյթ ընկերություն

23-03-17 Narine Sargsyan 0 comment

Ս.թ. մարտի 22-ին ֆիզմաթ դպրոցի թվով 13 աշակերտ /8Դ դաս.՝ դասղեկ Գ.Առուշանյան, 10Ա դաս.՝ դասղեկ Ջ.Պետրոսյան/ փոխադարձ պայմանավորվածության համաձայն այցելեցին Ինստիգեյթ ընկերություն։ Այցի նպատակն էր տեղում ծանոթանալ ընկերության աշխատանքներին և այն ծրագրերին, որոնք իրականացնում է ընկերությունը կրթության ոլորտում, մասնավորապես, դպրոցականների համար:
Հանդիպման ժամանակ Նաիրի աշխատանոցում աշակերտները ծանոթացան «Աղուէս» և «Կրիայ» կրթական ծրագրերին, խաղերի մշակման, ռոբոտների, եռաչափ տպիչների և գայլիկոնման հաստոցների համար պատրաստված ծրագրերին: Հետաքրքիր երկուստեք հարց ու պատասխանների օգնությամբ աշակերտները ճշտեցին «Աղուէս» անվանման և լոգոյի ընտրության պատմությունը:

Հետաքրքիր էր նաև հանդիպումը ընկերության մյուս լաբորատորիաներում, որտեղ նրանք ծանոթացան ԱԹՍ (անօդաչու թռչող սարքերի) և նրանց համար ծրագրային ապահովման ստեղծման գործընթացին, «Խելացի տուն» սկզբունքով աշխատող սարքավորումների և ծրագրերի մշակմանն ու այլ հետաքրքիր խնդիրների:

Աշակերտները տպավորված էին հանդիպումով, տվեցին բազմաթիվ հարցեր, ստացան հետաքրքիր պատասխաններ: Նրանք արձանագրեցին հետաքրքիր փաստ, ընկերության աշխատակիցների կազմում կային ՖԻԶՄԱԹ դպրոցի շրջանավարտներ, կամ աշխատակիցներ, ովքեր դասավանդել կամ իրականացրել են համատեղ ծրագրեր դպրոցի հետ:

Ընկերության ներկայացուցիչները, մասնավորապես կրթության ոլորտի ծրագրեր իրականացնող խմբի անդամները, պատրաստակամություն հայտնեցին աջակցել ՖԻԶՄԱԹ դպրոցին համատեղ ծրագրերի իրականացման հարցում: