Հայ-Վրացական միջպետական օլիմպիադա

23-01-11 haykbay@gmail.com 0 comment

21.01.2011թ. Ֆիզմաթ դպրոցում տեղի ունեցավ հայ-վրացական դպրոցական առաջին առարկայական օլիմպիադայի բացումը, որին մասնակցեցին երկու երկրների հիմնականում ֆիզիկա-մաթեմաթիկական թեքում ունեցող դպրոցների 9-ից 12-րդ դասարանները ներկայացնող 60 աշակերտներ: Վրացական կողմը ներկայացել էր 43 հոգանոց պատվիրակությամբ, որից 30-ը աշակերտներ էին, մնացածը ժյուրիի անդամներ: Հայկական կողմի հավաքականը ևս նույն թվակազմն ուներ: Մինչև օլիմպիադայի մեկնարկը դպրոցականներին ողջունեցին ,երկու երկրների պաշտոնական ներկայացուցիչներ` ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և Վրաստանի պատվիրակության ղեկավար Ալուիդա Գոգլիչիձեն: Մրցույթից հետո աշակերտներն անցկացրին հետաքրքիր երեկո՝ այցելություններ Մատենադարան և Փարաջանովի տուն-թանգարան: 22.01.2011թ. ժամը 15:00-ին  “Սինոփսիս Արեմենիա” ընկերությունում յուրաքանչյուր խմբից լավագույն երեքը արժանացան “Սինոփսիս”-ի կողմից սահմանված  մրցանակների, ևս 3-ական մասնակից յուրաքանչյուր կողմից` ԵՊՀ-ի կողմից սահմանված մրցանակների, իսկ երկու երկրների նախագահները օլիմպիադայի հաղթողներին նոութբուքեր հանձնեցին։ Ժամը 17:00-ին ֆիզմաթ դպրոցի հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ օլիմպիադայի փակման արարողությունը, որի ընթացքում 28 մասնակից արժանացան մեդալների, 1-ին, 2-րդ, 3-րդ կարգի դիպլոմների և պարգևատրվեցին հուշանվերներով:

2

Միջոցառումը եզրափակվեց ֆիզմաթ դպրոցի սաների պարային ելույթների և դպրոցի երգչախմբի կատարումներվ: Վերջում տեղի ունեցավ հանդիսավոր ընթրիք և հյուրերը մեկնեցին բարձր տրամադրությամբ` ակնկալելով կրկին հանդիպելու: Պայմանավորվածության համաձայն, օլիմպիադան կլինի շարունակական, եւ երկու երկրները հաջորդաբար կհյուրընկալեն մասնակիցներին` ընդլայնելով նաեւ առարկաների ցանկը: