Դպրոցի ձեռքբերումներ

Հայտնի են Հայաստանի լավագույն դպրոցները

Առանձին գործող ավագ դպրոցներ և վարժարաններ ք. Երևանի ԵՊՀ-ին առընթեր Ա.Շահինյանի անվան ֆիզ.մաթ. վարժ. ք. Գյումրու Ակադեմիական վարժ.
ք. Երևանի <Քվանտ> վարժ. 14-01-2015թ. տեղի է ունեցել ՀՀ դպրոցների ազգային վարկանիշավորման համակարգի 2014 թվականի արդյունքների ամփոփումը: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, դպրոցի տնօրեններ, կրթության ոլորտի ներկայացուցիչներ: Նախարար Արմեն Աշոտյանը, ներկայացնելով վարկանիշավորման համակարգի հիմնական սկզբունքները, հիշեցրել է, որ նախորդ տարի նախարարությունը նախաձեռնել էր փորձնական ծրագիր` մշակել ՀՀ դպրոցների ազգային վարկանիշավորման համակարգի մեթոդաբանությունը, թե ինչպիսի որակ են ապահովում ՀՀ դպրոցները` ելնելով միջազգային չափանիշներից, որոնք ընկած են ազգային վարկանիշավորման համակարգի հիմքում:

Նշենք, որ կատարվել է 1389 դպրոցների վարկանիշավորում, որոնցից 1357-ը պետական և 32-ը՝ ոչ պետական: Այս տարի ևս չեն վարկանիշավորվել տարրական, ինչպես նաև հատուկ և մասնագիտացված կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունները: Հանրակրթական ուսումնական հաստատությունները վարկանիշավորվել են ցուցանիշների 5 խմբով, որի արդյունքում ձևավորվել է յուրաքանչյուր դպրոցի ընդհանուր վարկանիշը: Ցուցանիշների խմբերը հետևյալն են` 1. սովորողներ, ուսումնառություն, 2. ուսուցիչներ, 3. դպրոցի ակտիվություն, 4. ներդպրոցական ակտիվություն, 5. կառավարման արդյունավետություն:

Վարկանիշավորման համակարգի 2014 թվականի արդյունքները ներկայացված են http://www.schoolrate.armedu.am-ինտերնետային կայքում: