Գործընկեր դպրոցներ

Գործընկեր դպրոցների 7-րդ, 8-րդ և 9-րդ դասարանցիների երրորդ առաջադրանքների պատասխանները։

 

Մաթեմատիկա՝       7-րդ դաս.,    8-րդ դաս.,    9-րդ դաս.:

Ֆիզիկա՝                     7-րդ դաս.,     8-րդ դաս.,    9-րդ դաս.:

Ամփոփվեց <Անօրգանական միացությունների հիմնական դասերը> թեման

Մայիսի 23–ին տեղի ունեցավ քիմիայի օնլայն դասընթաց Դպրաբակի միջնակարգ դպրոցի  8րդ դաաարանի աշակերտների համար: Դասը վարեց ֆիզմաթ դպրոցի քիմիայի ուսուցչուհի Քնարիկ Բդոյանը, ում փորձերի ցուցադրման ժամանակ օժանդակեց լաբորանտ Կամիլա Հովականյանը:

Օնլայն դասի համար նախօրոք մշակված հարցաշարը նախապես ուղարկվել էր Դպրաբակի աշակերտներին, որոնք իրենց քիմիայի ուսուցչուհի Հրանուշ Երիցյանի ներկայությամբ պատասխանում էին հարցերին և զուգահեռաբար դիտում համացանցով համապատասխան ռեակցիաները փորձի միջոցով:

Դասը անցավ հետաքրքիր և արդյունավետ:

Դասի ողջ ընթացքը տեսանկարահանվեց և Office365 ծրագրային միջավայրի էլ. փոստով ուղարկվեց բոլոր մասնակիցներին:

Տես հարցաշարը կից PDF ֆայլում:

‹‹Ինչ է ցեղասպանությունը›› թեմայով  հեռավար դաս հայոց և համաշխարհային պատմություն առարկաներից։

Նախնական պայմանավորվածության համաձայն և հատուկ մշակված ընթացակարգով ս.թ. մայիսի 19-ին Փամբակ-Դարանակի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ հեռավար դաս, որը վարում էին ԵՊՀ առընթեր ակադ. Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի պատմության և հասարակագիտության ուսուցիչ, մեթոդմիավորման նախագահ Աշոտ Եղիազարյանը և Փամբակ-Դարանակի միջնակարգ դպրոցի պատմության ուսուցիչ, հումանիտար առարկաների մեթոդմիավորման նախագահ Հասմիկ Խլոյանը: ‹‹Ինչ է ցեղասպանությունը›› թեմայով դասին մասնակցում էին դպրոցի 7-9-րդ դասարանների աշակերտները: Հեռավար դասի ընթացքում, եթե ներկայացնենք ընդհանուր շարադրանքով, նախ տեղի ունեցավ փոխադարձ ծանոթություն, սառույցի կոտրում, այնուհետև աշակերտները ծանոթացան թեմային, մտագրոհի միջոցով ազատ արտահայտեցին իրենց մտքերը, այնուհետև փոքր խմբային աշխատանքի միջոցով ընկեր Ա.Եղիազարյանը նրանց մոտ խորացրեց  և ամրապնդեց գիտելիքները թեմայի վերաբերյալ:

 Դասը անցավ համագործակցային միջավայրում, այն հետաքրքիր, ճանաչողական, ուսուցողական էր: Աշակերտները տեսադասից շատ ոգևորված էին:

Կից ներկայացնում ենք դասի նյութերը՝

1.    Բաշխման նյութեր

2.    Դասի պլան

3.    Լրացուցիչ տեղեկատվություններ

4.   Ժողովածու՝ (Հայոց ցեղասպանությունը միջազգային իրավական փաստաթղթերում)

Դասը վարողներ՝

Աշոտ Եղիազարյան,

ԵՊՀ առընթեր, ակադ. Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի պատմության և հասարակագիտության ուսուցիչ, մեթոդմիավորման նախագահ:

Հասմիկ Խլոյան,

ՀՀ Գեղարքունիքի մարզի Փամբակ-Դարանակի միջնակարգ դպրոցի պատմության ուսուցիչ, հումանիտար առարկաների մեթոդմիավորման նախագահ:

Օնլայն դասընթաց հայոց լեզվիցթեման՝ <Կետադրություն>

 

Շնորհակալություն հաճելի համագործակցության համար:

Մեկ հանդիպումն անգամ բավարար էր՝ միմյանց ճանաչելու, կարծիք կազմելու և համագործակցության հիմքերը դնելու համար:

Ասել, թե դասանյութը ինձ և աշակերտներիս համար նորություն էր կամ խրթին, սխալ կլինի: <Կետադրություն> թեմայի հետ առնչվում ենք հայոց լեզվի բոլոր ժամերին:

IX դասարանի համար նախատեսված ծրագրային նյութերի բաժնում առանձին ժամեր հատկացված չեն այս թեմային ու օրենքները գուցե փոքր-ինչ մոռացված լինեին աշակերտների կողմից: Դրա համար էլ հարմար գտանք զրույցը տանել այդ թեմայի շուրջ: Այս դաս-հանդիպումը տվեց հենց այն, ինչ ակնկալում էինք:

Տիկին Նազարեթյանի բարեհամբույր խոսքը, մասնագիտական խորը պատրաստվածությունը, գեղարվեստական խոսքի՝ լեզվական կանոնների հետ միաձուլումը, բացատրության և համոզման մեթոդները հիացրին մեզ: Աշակերտները վերհիշեցին անցածը, սովորեցին լեզվական նյութը գեղարվեստական ստեղծագործություններից քաղված օրինակներով համեմելու ձևերը:

Տնային առաջադրանքն այդ ուղղությամբ կարևորագույն քայլ էր, և հաջորդ դասին աշակերտները ոգևորությամբ արտասանում էին գեղարվեստական գրականությունից այն հատվածները, որոնք վերաբերում էին կետադրական այս կամ այն կանոնին:

Մեզ համար մտահոգիչը համակարգչային տեխնոլոգիաների հետ կապված խնդիրներն են, որոնց պատճառով էլ երբեմն խաթարվում էր դասի ընթացքի իրական պատկերը:

Նորից  և նորից շնորհակալություն եմ հայտնում կազմակերպիչներին և առավել ևս իմ գործընկեր տիկին Անժելա Նազարեթյանին:

Հարգանքներով՝ Նվարդ Աթայան,
Սյունիքի մարզի Սառնակունքի միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի

Գործընկեր դպրոցների 7-րդ, 8-րդ և 9-րդ դասարանցիների երրորդ առաջադրանքները

Ներկայացնում ենք Գործընկեր դպրոցների 7-րդ, 8-րդ և 9-րդ դասարանցիների երրորդ առաջադրանքները։

Տես երրորդ առաջադրանքները՝

Մաթեմատիկա՝       7-րդ դաս.,    8-րդ դաս.,    9-րդ դաս.:

Ֆիզիկա՝                    7-րդ դաս.,   8-րդ դաս.,    9-րդ դաս.:

Գործընկեր դպրոցների 7-րդ, 8-րդ և 9-րդ դասարանցիների երկրորդ առաջադրանքների պատասխանները

 Ներկայացնում ենք Գործընկեր դպրոցների 7-րդ, 8-րդ և 9-րդ դասարանցիների երկրորդ առաջադրանքների պատասխանները։

Ըստ պայմանավորվածության աշակերտները կատարել են առաջադրանքները և համացանցի օգնությամբ ուղարկել մասնագետ-ուսուցիչներին:Վերջիններս ստուգել և համապատասխան ցուցումներ են տվել աշակերտներին, կապ հաստատելով էլեկտրոնային փոստի և տեսակապի միջոցով:

Տես երկրորդ առաջադրանքների պատասխանները՝

Մաթեմատիկա՝       7-րդ դաս.,    8-րդ դաս.,    9-րդ դաս.:

Ֆիզիկա՝                    7-րդ դաս.,    8-րդ դաս.,    9-րդ դաս.:

Փամբակ-Դարանակի աշակերտները մասնակցեցին օնլայն դասընթացներին

Սթ մայիսի 4-ին տեխնիկական խնդիրներ հաղթահարելուց հետո առաջին անգամ օնլայն դասընթացին մասնակցեցին Գեղարքունիքի մարզի Փամբակ-Դարանակի միջնակարգ դպրոցի 7-րդ և 8-րդ դասարանների աշակերտները։

Իսկ Ս․թ․ մայիսի 12-ին հերթական օնլայն դասընթացը 9-րդ դասարանցիների համար անցկացրեց ֆիզմաթ դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ Վալերի Հայրիյանը, ում աջակցեց Դպրաբակի միջնակարգ դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ Հրաչիկ Սաֆարյանը։

Կարդալ ավելին …

2-րդ առաջադրանքներ Գործընկեր դպրոցների աշակերտների համար

Ստորև ներկայացնում ենք 2-րդ առաջադրանքները Գործընկեր դպրոցների աշակերտների համար:

Լրացուցիչ տեղեկացնենք, որ 1-ին առաջադրանքների պատասխանները ստացել են ֆիզմաթ դպրոցի ուսուցիչները էլեկտրոնային տարբերակով, ստուգել նրանք և օնլայն հանդիպումների ընթացքում քննարկել լուծումները:

2-րդ առաջադրանքները՝

Մաթեմատիկա՝       7-րդ դաս.,    8-րդ դաս.,    9-րդ դաս.:

Ֆիզիկա՝                    7-րդ դաս.,    8-րդ դաս.,    9-րդ դաս.:

Հերթական օնլայն դասընթաց

Ս․թ․ մայիսի 2-ին հերթական օնլայն դասընթացն անցկացվեց Սառնակունքի դպրոցի 8-րդ և 9-րդ դասարանների աշակերտների համար։ Դասն անցկացրեց ֆիզիկայի ամբիոնի վարիչ Մեխակ Հայրապետյանը օգտագործելով Skype for Business-ի հնարավորությունները։

Օնլայն դասընթացի ժամանակ աշակերտները վերլուծեցին նախորդ առաջադրանքներիխնդիրները և ստացան ցուցումներ հաջորդ առաջադրանքում խնդիրների կատարման համար։

Դասընթացը տեսանկարահանվեց և տեղադրվեց Office365 համակարգի OneDrive միջավայրում, որի հղումը ուղարկվեց բոլոր աշակերտներին ուսումնասիրելու համար։

Օնլայն հանդիպում գործընկեր դպրոցների 8-րդ դասարանների աշակերտների հետ

Սույն թվականի ապրիլի 27-ին տեղի ունեցավ համատեղ օնլայն հանդիպում Ֆիզմաթ դպրոցի, Սյունիքի մարզի գ.Սառնակունքի և Գեղարքունիքի մարզի գ.Դպրաբակի դպրոցների միջև: Հանդիպումն անցկացրեց ֆիզմաթ դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ Նիկիտա Պողոսյանը, որին մասնակցեցին Սառնակունքի միջնակարգ դպրոցի ուսուցչուհիներ՝ Սոնա Հարությունյանն ու Արմիդա Հարությունյանը, Դպրաբակի ուսուցիչ Հրաչիկ Սաֆարյանը, ինչպես նաև գործընկեր դպրոցների 8-րդ դասարանների աշակերտները: Դասընթացը անցավ շատ հետաքրքիր և արդյունավետ ու ծառայեց իր նպատակին:

Կարդալ ավելին…

 

Գործընկեր դպրոցների
7-րդ, 8-րդ և 9-րդ դասարանցիների առաջին առաջադրանքների պատասխանները

 

Ստորև ներկայացնում ենք Գործընկեր դպրոցների 7-րդ, 8-րդ և 9-րդ դասարանցիների առաջին առաջադրանքների պատասխանները, որոնք պատրաստել են ֆիզմաթ դպրոցի մասնագետ-ուսուցիչները:

Լրացուցիչ տեղեկացնենք, որ աշակերտների մեծ մասը բարեխղճորեն կատարել են առաջադրանքները թե՛ անհատական, թե՛ խմբային ձևով և համացանցի օգնությամբ սկանավորված ու Word տեքստային խմբագրով մուտքագրված աշխատանքները ուղարկել մասնագետ-ուսուցիչներին: Վերջիններս ստուգել և համապատասխան ցուցումներ են տվել աշակերտներին, կապ հաստատելով էլեկտրոնային փոստի և տեսակապի միջոցով: Համատեղ քննարկումների ժամանակ աշակերտները յուրացրել են իրենց առաջադրված թեմաներն ու կատարել նմանատիպ առաջադրանքներ:

Տես առաջին առաջադրանքների պատասխանները՝

Մաթեմատիկա՝       7-րդ դաս.,    8-րդ դաս.,    9-րդ դաս.:

Ֆիզիկա՝                    7-րդ դաս.,    8-րդ դաս.,    9-րդ դաս.:

 

Օնլայն դասընթացներ Դպրաբակի դպրոցի աշակերտների համար

 

DB-01

Նախնական պայմանավորվածության համաձայն գործընկեր դպրոցների հետ անցկացվեցին օնլայն դասընթացներ, որի նպատակն էր վերլուծել աշակերտների կողմից ուղարկած առաջադրանքների պատասխանները և ծանոթանալ էլ.փոստից օգտվելու նոր հմտություններին:

Առաջին օնլայն հադիպումը տեղի ունեցավ ս.թ. ապրիլի 11-ին, որը վարեց Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի ֆիզիկայի ամբիոնի վարիչ Մեխակ Հայրապետյանը Դպրաբակի միջնակարգ դպրոցի ֆիզիկայի ուսուցիչ Հմայակ Կիրակոսյանի հետ համատեղ։

Կարդալ ավելին…

Գործընկեր դպրոցների ներկայացուցիչների այցը ֆիզմաթ դպրոց

 

Համագործակցային կապերն ամրապնդելու, փորձի փոխանակման և առաջիկա ծրագրերն իրականացնելու նպատակով ս.թ. մարտի 27-29-ը փոխադարձ այցով ֆիզմաթ դպրոցում էին գործընկեր դպրոցների ներկայացուցիչները` ուսուցիչներ և աշակերտներ:

Այցի ընթացքում ուսուցիչները ծանոթացան ֆիզմաթ դպրոցի դասավանդման գործընթացին, տարբեր ամբիոններում  իրականացվող ծրագրերին, ֆիզիկայի, քիմիայի լաբորատորիանեում, ՏՀՏ դասասենյակներում և գրադարանում տարվող աշխատանքներին:

Համագործակցային ծրագրի իրականացման շրջանակներում քննարկվեցին և մշակվեցին համատեղ գործողությունների պլան էլ.փոստի համակարգով ինֆորմացիայի փոխանակման և միաժամանակ օնլայն դասընթացների կազմակերպման և անցկացման համար:

Փամբակ-Դարանակ դպրոցի աշակերտների համար անհատական կազմակերպվեցին ֆիզիկայի դասընթացներ, որին ներգրավվեցին ֆիզմաթ դպրոցի և գործընկեր դպրոցների ֆիզիկայի ուսուցիչները: Զուգահեռաբար ֆիզիկայի լաբորատորիայում կատարվեցին փորձնական աշխատանքներ:

Գործընկեր դպրոցների համակարգող մասնագետների համար անցկացվեց սեմինար-դասընթաց Office365 և Skype for Business ծրագրային միջավայրներից օգտվելու համար:

Լրացուցիչ տեղեկացնենք, որ ֆիզմաթ դպրոց այցելեցին գործընկեր դպրոցների հետևյալ մասնագետները — Գեղարքունիքի մարզի Դպրաբակ գյուղի միջնակարգ դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ  Հրաչիկ Սաֆարյանը, ֆիզիկայի ուսուցիչ Հմայակ Կիրակոսյանը և օպերատոր-համակարգող Լիլիթ Օհանյանը, Գեղարքունիքի մարզի Փամբակ-Դարանակ գյուղի միջնակարգ դպրոցի պատմության ուսուցչուհի Հասմիկ Խլոյանը և աշակերտներ, Սյունիքի մարզի Սառնակունք գյուղի մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ուսուցչուհի Սոնա Հարությունյանը, ֆիզիկայի ուսուցչուհի Սիրուշ Պետրոսյանը և հայոց լեզվի ուսուցչուհի-համակարգող Լիլիթ Օհանյանը:

 

Առաջադրանքներ Գործընկեր դպրոցների 7-րդ, 8-րդ և 9-րդ դասարանցիների համար

 Ս.թ. մարտի 3-ին Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում գործընկեր դպրոցների ներկայացուցիչների հանդիպման ժամանակ, որին ներկա էին ԿԳՆ պաշտոնյաներ, դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ և ՏՏ ոլորտի մասնագետներ,  ինչպես նաև ս.թ. մարտի 16-ին և 23-ին գործընկեր դպրոցներ այցելությունների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն ֆիզմաթ դպրոցի ուսուցիչների աշխատանքային խմբի կողմից պատրաստվել են առաջին առաջադրանքներ 7-րդ, 8-րդ և 9-րդ դասարանների աշակերտների համար մաթեմատիկա և ֆիզիկա առարկաներից: Առաջադրանքները Office365 ծրագրային միջավայրի օգնությամբ աշխատանքային խմբի ուսուցիչների կողմից ուղարկվել են գործընկեր դպրոցների աշակերտների, ինչպես նաև տվյալ առարկայի ուսուցչի և համակարգողի էլ.փոստի հասցեներին: Նրանց կատարման և էլ.փոստի օգնությամբ պատասխաներն հետ ուղարկելու համար տրվել են որոշակի ժամկետներ՝ մինչև ապրիլի 15-ը: Աշխատանքների ստուգումը և արդյունքների ամփոփումը կատարվելու է օնլայն ռեժիմով՝ Skype for Business ծրագրային միջավայրի օգնությամբ:

Ստորև ներկայացնում ենք արդեն իսկ ուղարկված մաթեմատիկայի և ֆիզիկայի առաջին առաջադրանքները:

Մաթեմատիկա՝       7-րդ դաս.,    8-րդ դաս.,    9-րդ դաս.:

Ֆիզիկա՝                    7-րդ դաս.,    8-րդ դաս.,    9-րդ դաս.:

 Գործընկեր դպրոցների էլ․փոստի համակարգ

Գործընկեր դպրոցների հետ աշխատանքները համակարգելու համար ըստ աշխատանքային ծրագրի ստեղծվել է էլ.փոստի համակարգ fizmat.am դոմեյնային տիրույթում Office365 ծրագրային միջավայրի օգնությամբ: Նրանից կարելի է օգտվել հետևյալ ձևերով՝

1. Մտնել www.fizmat.am կայք և կատարել կայքի աջ վերևի անկյունում գտնվող Office365 հղումը:

2. Մուտք գործել mail.office365.com կայքէջ: 

 

Ուշադրություն:

Գործընկեր դպրոցների էլ․փոստի համակարգին կարող եք ծանոթանալ այս հղումով՝

Գործընկեր դպրոցների էլ․փոստի համակարգ:

 

Հանդիպում «Գործընկեր դպրոցների» հետ

2017 թ. մարտի 16-ին և 23-ին  Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի ներկայացուցիչները, ի դեմս տնօրեն Հայկազն Նավասարդյանի, ֆիզիկայի ամբիոնի վարիչ Մեխակ Հայրապետյանի, մաթեմատիկայի ուսուցիչ Վալերի Հայրիյանի, Տիգրան Սարդարյանի և ծրագրի համակարգող Դավիթ Մինասյանի, այցելեցին Գեղարքունիքի մարզի Դպրաբակի, Փամբակի և Սյունիքի մարզի Սառնակունքի դպրոցներ:

Ֆիզմաթ դպրոցը երեք դպրոցներին էլ նվիրեց մեկական «նոթբուք» և բազմաֆունկցիոնալ տպիչ:

Դպրոցի ներկայացուցիչները զրուցեցին գործընկեր  դպրոցների ուսուցիչների և աշակերտների հետ, քննարկեցին խնդիրները և մշակեցին առաջիկա երեք ամիսների համագործակցության <Աշխատանքային ծրագիր>: