Գիտաժողովներ

04.11.2017 — Մաթեմատիկայի և ֆիզիկայի ուսուցիչների ամենամյա գիտաժողով Ֆիզմաթ դպրոցում

04.11.2017թ. տեղի ունեցավ մաթեմատիկայի և ֆիզիկայի ուսուցիչների ամենամյա գիտաժողովը, որն այս տարի նվիրված էր Ֆիզմաթի մաթեմատիկայի վաստակաշատ ուսուցիչ Արշավիր Ստեփանյանի ծննդյան 90-ամյակին: Այս առիթով դպրոցում ներկա էին Ֆիզմաթ դպրոցի առաջին՝ 1967թ. շրջանավարտներ, Ա.Ստեփանյանի աշակերտներ, ԿՀ ներկայացուցիչներ, գիտնականներ, Ա.Ստեփանյանի հարազատներ և Ֆիզմաթ դպրոցի նախկին ուսուցիչներ:

Դպրոցն ավարտելու 50-ամյակի կապակցությամբ առաջին շրջանավարտները դպրոցի բակում տնկեցին մշտադալար եղևնի: Սիրելի ուսուցչի՝ Ա.Ստեփանյանի մասին, իրենց հիշողությունները պատմեցին ԿՀ փոխնախարար Մանուկ Մկրտչյանն ու Շահեն Պետրոսյանը:

29.10.2016թ. Արտաշես Շահինյանի 110-ամյակին նվիրված Գիտաժողով 

2016թ-ի  Հոկտեմբերի 29-ին՝  ժամը 12:00-ին ԵՊՀ-ին առընթեր Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցում
մեծ գիտնական Արտաշես Շահինյանի 110-ամյակի առթիվ կազմակերպվում է գիտաժողով մաթեմատիկայի և ֆիզիկայի ուսուցիչների համար:

Օրակարգ՝

12:00 — լիագումար նիստ

  •  Արտաշես Շահինյան — տեսաֆիլմ,
  •  Կյանքն ու գործունեությունը —  զեկուցող՝   Ն. Առաքելյան,
  •  «Զարմանահրաշ  նանոաշխարհ» — զեկուցող՝   Է. Ղազարյան:

13:30 – սուրճի ընդմիջում,

14:00 – աշխատանք մասնախմբերում  /մաթեմատիկա, ֆիզիկա/: