Արտաշես Շահինյան

Արտաշես Շահինյան1965թ ակադեմիկոս Ա.Շահինյանի անմիջական նախաձեռնությամբ և ղեկավարությամբ է հիմնադրվել Երևանի պետական համալսարանին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցը։ Արտաշես Լիպարիտի Շահինյանը ծնվել է 1906թ դեկտեմբերի 19-ին Հայաստանի Ալեքսանդրապոլ քաղաքում (ներկայումս՝ Գյումրի)։

1926թ․ Ավարտել է Երևանի ինդուստրիալ տեխնիկումը։
1929թ․ Ավարտել է Երևանի համալսարանի մանկավարժական ֆակուլտետի  ֆիզիկամաթեմատիկական  բաժինը։ Եղել է Է.Վ. Սմիռնովի աշակերտը։
1929-1978թթ․ Դասավանդել է Երևանի համալսարանում։
1929-1933թթ․ Երևանի համալսարանի և Պոլիտեխնիկականինստիտուտի մաթեմատիկայի ասիստենտ, դոցենտի պաշտոնակատար, ամբիոնի վարիչի պաշտոնակատար։
1934-1937թթ․ Լենինգրադի համալսարանին կից մաթեմատիկայի և մեխանիկայի գիտահետազոտական ինստիտուտի ասպիրանտ։
1938-1944թթ․ Երևանի համալսարանի երկրաչափության ամբիոնի վարիչ։
1939թ․ Շնորհվել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի  գիտական  աստիճան, շնորհվել է  պրոֆեսորի  գիտական  կոչում։
1939-1942թթ․ Երևանի  համալսարանի ֆիզիկամաթեմատիկական  ֆակուլտետի դեկան։
1944թ․ Շնորհվել էֆիզմաթ գիտությունների դոկտորի գիտական աստիճան։
1944-1955թթ. ՀՍՍՀ ԳԱ մաթեմատիկայի և մեխանիկայի սեկտորի վարիչ։
1944-1977թթ․ Երևանի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի մաթեմատիկական անալիզի և ֆունկցիաների տեսության ամբիոնի վարիչ։
1945թ․ Ընտրվել է Հայկական ՍՍՀ  ԳԱ  թղթակից անդամ։
1946թ․ Պարևատրվել է Աշխատանքային արիության համար  մեդալով։
1947թ․ Ընտրվել է Հայկական ՍՍՀ  ԳԱ  ակադեմիկոս։
1950-1964թթ․  ՀՍՍՀ ԳԱ ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար և ակադեմիայի  նախագահության անդամ։
1953թ․ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։
1955-1959թթ․ ՀՍՍՀ ԳԱ մաթեմատիկայի և մեխանիկայի ինստիտուտի տնօրեն։
1967թ․ ՀՍՍՀ Գերագույն սովետի  VII գումարման պատգամավոր։
1970թ․ Շնորհվել է ՀՍՍՀ գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում։
1971թ․ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի երկրորդ շքանշանով  ՀՍՍՀ  Գերագույն սովետի VIII գումարման պատգամավոր։
1977թ․ Պարգևատրվել է  Ժողովուրդների բարեկամության շքանշանով՝` մաթեմատիկական  գիտությունների զարգացման, կադրերի պատրաստման  գործում  ունեցած  վաստակի  համար և ծննդյան  70-ամյակի  կապակցությամբ։
1978թ․ Վախճանվել է մայիսի 18-ին Երևանում։