Արթուր Դավթյանի անվան կրթական մրցանակ

16-11-17 Narine Sargsyan 0 comment

Հայաստանի Հանրապետության և ԼՂՀի հանրակրթական դպրոցների`  միջազգային ասպարեզում ֆիզիկայից կամ աստղագիտությունից լավագույն արդյունքներ ցուցաբերած աշակերտներին խրախուսելու նպատակով 2013 թվից ԵՊՀ-ին առընթեր Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի ֆիզիկայի վաստակաշատ ուսուցիչ Արթուր Դավթյանի հիշատակին ընտանիքը սահմանել է Արթուր Դավթյանի անվան կրթական մրցանակ:

Սահմանվել է անվանական կրթական երկու մրցանակ՝

— մեկ առաջին կարգի /150000 ՀՀ դրամ/,

— մեկ երկրորդ կարգի /100000 ՀՀ դրամ/:

Արթուր Դավթյանի անվան կրթական մրցանակները ամենամյա են, տրվում են յուրաքանչյուր տարվա նոյեմբերից մինչև հաջորդ տարվա նոյեմբեր ամիսների ընթացքում ունեցած ձեռքբերումների համար և հանձնվում են ֆիզմաթ դպրոցում տեղի ունեցող մաթեմատիկայի և ֆիզիկայի ուսուցիչների գիտաժողովի ժամանակ:

Ֆիզմաթ գիտությունների թեկնածու Արթուր Դավթյանը հանրակրթական դպրոցների ֆիզիկայի բազմաթիվ խնդրագրքերի և ուսումնամեթոդական ժողովածուների հեղինակ է:

2017 թվականի նոյեմբերի 4-ին տեղի ունեցավ հոբելյանական՝ հինգերորդ տարվա մրցանակների հանձնումը:

Արթուր Դավթյան ֆիզիկոսի, մանկավարժի, գործընկերոջ, հոր կերպարը հիշվում և հավերժանում է նաև այս մրցանակով: Իսկ մրցանակակիրները պատվով ու հպարտությամբ պիտի նշեն իրենց կենսագրության այս էջը:

Հինգ տարիների ընթացքում՝ 2013-2017թթ.

Արթուր Դավթյանի անվան կրթական մրցանակի

են արժանացել հետևյալ աշակերտները՝

տարի Ազգանուն անուն մարզ կրթօջախ Մրցանակ
2013 Մամբրեյան Վարդգես Երևան ֆիզմաթ I
2013 Վասիլյան Արսեն Երևան ՀՊՃՀ-ի ա/դ II
2014 Մարտիրոսյան Գևորգ Երևան ֆիզմաթ I
2014 Թոփչյան Հրանտ Երևան ֆիզմաթ II
2015 Մամբրեյան Արա Երևան ֆիզմաթ I
2015 Մովսիսյան Աշոտ Երևան ֆիզմաթ II
2016 Վարդանյան Էդգար Երևան ֆիզմաթ I
2016 Մաթևոսյան Աշոտ Երևան Քվանտ II
2017 Գևորգյան Դավիթ Երևան ֆիզմաթ  I
2017 Նազարյան Խաչատուր Երևան ֆիզմաթ II