Աստղագիտության 15-րդ միջազգային օլիմպիադա՝ նվիրված Ա.Շիրակացու ծննդյան 1400-ամյակին

01-09-12 haykbay@gmail.com 0 comment

2012 թվականի սեպտեմբերին ֆիզմաթ դպրոցում մեկնարկեց ԱՊՀ երկրների աշակերտների միջև Աստղագիտության 15-րդ օլիմպիադան: Այն նվիրված էր միջնադարի հայ մեծ գիտնական և մտածող, փիլիսոփա, պատմագետ, մաթեմատիկոս և աստղագետ Անանիա Շիրակացու ծննդյան 1400 — ամյակին:

Օլիմպիադայի  հանդիսավոր բացումը տեղի ունեցավ աշխարհահռչակ աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի ծննդյան 104-րդ տարեդարձի օրը: Մասնակիցներին ներկայացվեց Վիկտոր Համբարձումյանին նվիրված տեսանյութ՝պատրաստված դպրոցի գեղագիտական կենտրոնի և ինֆորմատիկայի ամբիոնի ուժերով:

Ողջույնի խոսքով հանդես եկան օլիմպիադայի կազմկոմիտեի նախագահ, ՀՀ ԿԳ փոխնախարար, մանկավարժական գիտությունների դոկտոր, ֆիզմաթ դպրոցի շրջանավարտ Մանուկ Մկրտչյանը, Բյուրականի աստղադիտարանի փոխտնօրեն, ֆիզմաթ գիտությունների դոկտոր Տիգրան Մաղաքյանը, Հայաստանի Ազգային ակադեմիայի թղթակից անդամ, դոկտոր-պրոֆեսոր Էլմա Պարսամյանը, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի աստղագիտության  խորհրդի գիտական քարտուղար, աստղագիտության միջազգային օլիմպիադայի խորհրդի նախագահ Միխայիլ Գենադևիչ Գավրիլովը:

1

Օլիմպիադային իրենց մասնակցությունն էին բերել Ռուսաստանի Դաշնությունից Մոսկվայի, Մեծ Նովգորոդի, Բելգորոդի, Դոնի Ռոստովի, Ուկրաինայից Սիմֆերոպոլի, Ղազախստանից Ալմաթիի թիմերը: Հայաստանը ներկայացնում էին Երևանի Պետական  ճարտարապետական համալսարանի ավագ դպրոցի և Արտաշես Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի աշակերտները:

Օլիմպիադայի առաջին՝ տեսական փուլը, անցկացվեց ֆիզմաթ դպրոցում, իսկ 2-րդ փուլը կայացավ Բյուրականի աստղադիտարանում:

Անչափ հագեցված էր օլիմպիադայի ողջ ընթացակարգը Մասնակիցները  այցելեցին Մատենադարան,  եղան Ծիծեռնակաբերդում իրենց հարգանքի տուքը մատուցեցին Հայոց Մեծ եղեռնի  զոհերի հիշատակին Մեծ էր մասնակիցների տպավորությունը  Գառնի, Գեղարդ և Սևանա լիճ այցելություններից: