Աշակերտների ձեռքբերումներ

Բրիտանական HMC ծրագրի շրջանակում երկրորդ տարին է, ինչ Հայաստանի ավագ դպրոցների աշակերտներին, ի թիվս Արևելյան և Կենտրոնական Եվրոպայի իրենց հասակակիցների, հնարավորություն է ընձեռվում կրթաթոշակ շահել և ուսումը շարունակել բրիտանական լավագույն դպրոցներում։ 2017-2018 և 2018-2019 ուս. տարիների համար կրթաթոշակ է շնորհվել ինը հայ դպրոցականի, որոնցից երեքը՝ Սոնա Յավրումյանը, Արամ Պողոսյանը և Սուսաննա Խոջոյանը ֆիզմաթցիներ են։

Նկարում՝ (ձախից-աջ) Հայկազն Նավասարդյան, ֆիզմաթ դպրոցի 1974թ. շրջանավարտ, Ֆիզմաթ դպրոցի տնօրեն, Արամ Պողոսյան, ֆիզմաթ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ, Սոնա Յավրումյան, 2016-2017 ուստարում ֆիզմաթ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ, 2017-2018 ուստարում Մեծ Բրիտանիայի Ackworth ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ, Վահրամ Մկրտչյան, ֆիզմաթ դպրոցի 1980թ. շրջանավարտ, ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ, Սուսաննա Խոջոյան, ֆիզմաթ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ:

 

Ֆիզմաթ դպրոցի X և XI դասարանների աշակերտներից

կազմված թիմը մասնակցեց

<Հայ Ասպետ> հեռուստախաղին` անցնելով կիսաեզրափակիչ փուլ:

Իսկ 23.11.2014թ. կիսաեզրափակիչ փուլում գրավեց III տեղը:

 

ՀՀ ԿԳ նախարարության Հայոց Արարատյան թեմի հետ համատեղ կազմակերպված գրաբարյան օրերի շրջանակներում կազմակերպված մրցույթում ֆիզմաթ դպրոցի 10դ դասարանի աշակերտուհի Անահիտ Մարտիրոսյանը պարգևատրվեց դիպլոմով:

 

 

2014թ. նոյեմբերին կայացած Շախմատի դպրոցականների մարզային փուլում Ֆիզմաթ դպրոցի շախմատի թիմը (Գագիկ Վարդանյան-10ա դաս.,
Մկրտչյան Միքա
յել-10ա դաս., Հասմիկ Պետրոսյան-11ե դաս.) գրավեց հաղթական 1-ին տեղը:
Իսկ Գագիկ Վարդանյանը 1-ին տեղը գրավեց նաև անհատական առաջնությունում:

 

 

2014թ. դեկտեմբերի 19-ին Ֆիզմաթ դպրոցի  (դաստ. Ջ.Պետրոսյան) և 8բ (դաստ. Դ.Նավասարդյան) դասարանների աշակերտները` մասնակցեցին Քանաքեռ-Զեյթուն համայնքի կողմից կազմակերպված ամանորյա <Գիտակների մրցույթին>Ֆիզմաթ դպրոցի թիմը (Հարությունյան Սամվել, Հարությունյան Արեգ, Ավալյանց Եվա, Մուրադյան Նատալի, Մելքումյան Արեգ, Կրոյան Լևոն) պարգևատրվեց դիպլոմով:

 

<<Այլևս երբե՛ք ցեղասպանություն>>  թեմայով շարադրությունների մրցույթում Ֆիզմաթ դպրոցի 10բ դասարանի  աշակերտ Ռաֆիկ Հովհաննիսյանը արժանացավ 3-րդ կարգի դիպլոմի:

 

   

  2013թ. նոյեմբերի 26-ին Դպրոց կենտրոնում” տեղի ունեցավ մրցույթը` 7-11-րդ դասարանի աշակերտների միջև, որոնք ներկայացան իրենց աշխատանքներով:

Ֆիզմաթ դպրոցը արժանացավ I մրցանակի:

 

<Կրթություն առանց սահմանի> հասարակական կազմակերպությունը /ԿԱՍ ՀԿ/ <Դպրոց-կենտրոնների միություն> իրավաբանական անձանց միության հետ համատեղ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ իրականացնում է  <Ծխելու դեմ կանխարգելիչ միջոցառումներում հասարակության առավել լայն շերտերի ընդգրկում> ծրագիրը, որի շրջանակներում հայտարարած <Ծխելու լավագույն հակագովազդ> խորագրով  պաստառների մրցույթին մասնակցեց նաև ֆիզմաթ դպրոցը: