Ամառային դպրոց

Ա Մ Ա Ռ Ա Յ Ի Ն   Դ Պ Ր Ո Ց  —  2017 թ.

 

      03-14.08.2017 թ. Ա.Շահինյանի անվան Ֆիզմաթ դպրոցում անցկացվում է  <Բյուրական-Օրիոն>  առաջին միջազգային տիեզերական կրթության ամառային դպրոցը Հայաստանում

<Բյուրական-Օրիոն> -ի Հայաստանյան օրերը

Դիտել ՏԵՍԱՆՅՈւԹԸ

Հիմնական նպատակ —  տիեզերական կրթության ոլորտում համատեղ երիտասարդական նախագծերի մշակման ընթացքում մասնակիցներին նոր տիեզերական տեխնոլոգիաների ծանոթությունն ու զարգացումն է, ռուսական եւ խորհրդային տիեզերագնացության նվաճումների տարածումը, Ռուսաստանի և Հայաստանի միջև բարեկամական հարաբերությունների զարգացումը:

Աշակերտները առանձնահատուկ հետաքրքրությամբ այցելեցին Բյուրականի Վ.Ա. Համբարձումյանի անվան Աստղաֆիզիկական աստղադիտարան, ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիա, որտեղ հայտնի աստղաֆիզիկոսները դասախոսություններ են կարդացել եւ անցկացրել աստղային երկնքի երեկոյան դիտարկումներ: Երիտասարդ գիտնականները այցելեցին Երեւանի տիեզերական թանգարան եւ ծանոթացան ԽՍՀՄ-ում ստեղծված տիեզերական օբյեկտների առաջին կամուրջային հետազոտական   ծրագրին, ինչպես նաեւ մասնակցեցին միջազգային նախագծի շրջանակներում կազմակերպված մի շարք այլ միջոցառումների:

     Ռուս տիեզերագնաց, 52-րդ միջազգային տիեզերակայանի արշավախմբի հրամանատար 

Ֆեոդոր Յուրչիխինի ուղերձը <Ամառային դպրոցի> մասնակիցներին:

Դիտել  տեսանյութը…

Մանրամասն տեղեկությունների համար այցելել ՝  http://new.risksat.ru/,    http://armrusmuseum.am/:

 

 


Ա Մ Ա Ռ Ա Յ Ի Ն    Դ Պ Ր Ո Ց — 2014 թ.

12-22.07.2014թ. Ծմակահողի պատանի բնափորձարարների ամառային դպրոցը անց է կացվել ԼՂՀ Մարտակերտի շրջանի Ծմակահող գյուղում` ակադեմիկոս Անդրանիկ Իոսիֆյանի ծննդավայրում: Դպրոցի ծրագիրը նպատակաուղղված էր ԼՂՀ  գյուղական դպրոցների աշակերտների մոտ մաթեմատիկայի, ֆիզիկայի, ինֆորմատիկայի, կենսաբանության և ռոբոտատեխնիկայի նկատմամբ հետաքրքրության զարգացմանը: Հիմնական դասավանդողներն էին. Ա.Շահինյանի անվ. Ֆիզմաթ և <ԱՅԲ> դպրոցների ուսուցիչներ ուաշակերտներ, Instigate-ի աշխատակիցներ, ԱրՊՀ և ԵՊՀ դասախոսներ ու ուսանողներ:


Ա Կ Տ Ի Վ    Ա Մ Ա Ռ — 2011 թ.  

Ամառային արձակուրդների ընթացքում այս տարին նշանավորվեց ևս մի նորարարությամբ:

ՀՀ ԿԳ նախարարի նախաձեռնությամբ հուլիսի 10-14-ը  Ծաղկաձորի գեղատեսիլ բնության գրկում, այնուհետև օգոստոսի 1-5-ը  Բյուրականում 5-օրյա ակտիվ “դաս հանգիստը” անցկացրին առարկայական օլիմպիական թիմերը:

  Հուլիսի 24-30-ը Ստեփանավանի Գյառգյառ գյուղի մոտակա հարթավայրում իրենց ակտիվ հանգիստն անցկացրեցին ֆիզմաթ դպրոցի պատանի տուրիստները /ղեկ. Ա.Ղազարյան/, որոնք ընդգրկված են 2010-2011 ուստարվա հետիոտն տուրիզմի հանրապետական մանկական խմբակում: Ֆիզմաթցիները աչքի ընկան իրենց ակտիվությամ ու գիտելիքներով հաղթահարեցին մի շարք փորձություններ, մասնավորապես վրանի տեղադրում, պարանի օգնությամբ ճահճի վրայով անցում, առաջին օգնություն և այլն, որոնց համար արժանացան պատվոգրի:

 

 

 

 

2011թ-ի հուլիսի 23-30-ը Աբասթուման քաղաքում Վրաստանի գիտական դպրոցների Ալյանսի կողմից կազմակերպվեց “Առաջին միջազգային ամառային դպրոց” պրոեկտը, որին մասնակցեցին Վրաստանի ֆիզիկամաթեմատիկական դպրոցների և Հայաստանից Ա.Շահինյանի անվան Ֆիզմաթ դպրոցի աշակերտները /ղեկավարներ` Մ.Գյուլզադյան, Կ.Գասպարյան, Տ.Մարգարյան/: Ծրագրի շրջանակներում անցկացվեցին սեմինարներ փորձառու մասնագետների կողմից, ինչպես նաև ժամանցային միջոցառումներ: